Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Աուդիտոր-ֆինանսիստ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ EVE CAPITAL
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 04 Հուլիսի 2024

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

"Իվ Մենեջմենթ" շինարարական կազմակերպությանն անհրաժեշտ է աուդիտոր-ֆինանսիստ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Վերլուծել կազմակերպության ֆինանսական գործունեությունը;
- Իրականացնել հաշվապահական հաշվառման փաստաթղթերի և հաշվետվությունների աուդիտ, գնահատել դրա հուսալիությունը;
- Տալ անհրաժեշտ առաջարկություններ նախագծերի արդյունավետ կառավարման սկզբունքներին համահունչ;
- Հաղորդակցվել պետական մարմինների հետ՝ հավաքագրելու աուդիտի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը;
- Ձեռք բերել բավարար համապատասխան աուդիտորական ապացույցներ՝ ստանալու համար եզրակացություններ և ներկայացնելու համար առաջարկություններ;
- Ֆինանսական հաշվետվությունների կազմում և վերլուծություն;
- Ֆինանսական տվյալների համապարփակ վերլուծության իրականացում;
- Հարկերի հաշվարկում, հաշվետվությունների կազմում և ներկայացում;
- Հաշվապահական հաշվառման վարում;
- Բանկային փոխանցումների իրականացում, բանկային հաշիվների քաղվածքների դրամական միջոցների հաշվառում;
- Գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների իրականացում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն՝ ֆինանսական ոլորտում;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական պլանավորման հաշվետվությունների կազմման և տվյալների վերլուծության ոլորտում (ներդրումային, շինարարական կազմակերպություններում աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն);
- Հարկային օրենսդրության իմացության բարձր մակարդակ;
- ՀԾ Հաշվապահ ծրագրի գերազանց իմացություն;
- Excel-ի բարդ ֆունկցիաներով աշխատելու իմացություն;
- E-invoicing, tax-online ծրագրերի իմացություն;
- Հաշվապահի և աուդիտորի որակավորման քննություններին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն;
- ACCA-ի որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն
Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ***.******@*****.*** էլ. հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.