Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ավտոմեխանիկ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Պրեմիում Մաշիների ԷՅ ԷՄ
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 11 փետրվարի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Պրեմիում Մաշիների ԷՅ ԷՄ» ընկերությունը փնտրում է ավտոմեխանիկ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել մեքենաների և տեխնիկական սարքավորումների ընթացիկ սպասարկում;
- Բացահայտել մեքենաների և տեխնիկական սարքավորումների անսարքությունները և վերացնել դրանք;
- Իրականացնել մեխանիկական արտադրամասի աշխատանքների հետ կապված այլ աշխատանքներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Մեխանիկի, փականագործի կամ նմանատիպ այլ աշխատանքի նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ;
- Նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու պատրաստակամություն;
- Ռուսերենի և այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց համառոտ կենսագրությունը (CV) ****@*****.*** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ավտոմեխանիկ») կամ զանգահարել +374 44546440 հեռախոսահամարին:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Պրեմիում Մաշիների ԷՅ ԷՄ»-ն արագ զարգացող ընկերություն է, որը հիմնադրվել է Հայաստանում արտասահմանյան ներդրմամբ։ Ընկերությունն առաջարկում է ավտոմոբիլային արդյունաբերության գրեթե բոլոր ապրանքատեսակներն ու ծառայություններն իր կորպորատիվ և անհատ հաճախորդներին։ Ընկերությունը գործունեություն է ծավալում թեթև և մեծ ավտոմեքենաների դիագնոստիկայի և վերանորոգման, դրանց համար նախատեսված քսանյութերի, անվադողերի, պահեստամասերի վաճառքների ուղղություններով։ Վաճառքն իրականացվում է մանրածախ և մեծածախ մեխանիզմներով։