Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ավտոպահեստամասերի Գծով Համակարգող
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Մեգնա
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 21 սեպտեմբերի, 2022

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Մեգնա» ընկերությունը փնտրում է ավտոպահեստամասերի գծով համակարգող, որը պետք է իրականացնի ավտոպահեստամասերի ժամանակին մատակարարման և պահեստավորման գործընթացները:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կազմակերպել և իրականացնել ավտոպահեստամասերի ժամանակին մատակարարման գործընթացը՝ համաձայն ընկերության կողմից հաստատված չափանիշների;
- Ապահովել հաճախորդների բավարարվածության բարձր մակարդակ;
- Իրականացնել ավտոպահեստամասերի մատակարաման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը;
- Խթանել և ընդլայնել ավտոպահեստամասերի և աքսեսուարների վաճառքը;
- Իրականացնել վաճառքի հետ կապված փաստաթղթերի վարում` ձևակերպելով պատվեր-կարգագրեր, մուտքագրելով կատարված աշխատանքները համակարգչային համապատասխան ծրագրում;
- Հաճախորդներին տրամադրել խորհրդատվություն պահեստամասերի ընտրության վերաբերյալ;
- Մշակել և տնօրինությանը ներկայացնել բաժնի գործունեությանը վերաբերող հաշվետվություններ;
- Իրականացնել պաշտոնով ենթադրվող այլ հանձնարարականներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- 1-2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office);
- Ռուսերեն լեզվի իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Բոլոր հետաքրքրված և որակավորմամբ համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ******@*********.** էլ. հասցեին` նամակի վերնագրում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Ավտոպահեստամասերի գծով համակարգող»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Մեգնա» ընկերությունը հիմնվել է 2004թ. Երևանում` որպես Renault մակնիշի պաշտոնական ներկայացուցիչ: Այդ տարիներից ի վեր ընկերությունն իր հաճախորդներին ներկայացրել է ֆրանսիական այս աշխարհահռչակ ընկերության բազում մոդելներ: