Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
B2B Վաճառքի Մենեջեր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Սանֆուդ/ Sunfood
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 17 սեպտեմբերի, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Սանֆուդ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում B2B Վաճառքի մենեջերի՝ հատուկ հաճախորդների հետ աշխատելու համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել ակտիվ աշխատանք, զանգեր, գործնական հանդիպումներ հաճախորդների հետ;
- Ներգրավել նոր հաճախորդներ և ապահովել նրանց հետ շարունակական համագործակցություն;
- Մշակել վաճառքի խթանմանն ուղղված կոմերցիոն առաջարկներ;
- Կազմակերպել B2B վաճառքի ամբողջական գործընթացը;
- Պոտենցիալ հաճախորդներին ներկայացնել ընկերության ապրանքատեսականին;
- Ուսումնասիրել շուկայի զարգացման միտումները և
բացահայտել շուկայում հնարավոր վտանգները;
- Պատրաստել կոմերցիոն առաջարկներ, վարել բանակցություններ, կնքել պայմանագրեր:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- B2B վաճառքի փորձի առկայություն;
- Ընկերությունների ղեկավարների հետ գործնական հարաբերությունների և շփման փորձ;
- Վաճառքի և հաղորդակցման հմտություններ;
- Բանակցություններ վարելու հմտություններ, գրագետ խոսք;
- Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք;
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն;
- Նյութի ներկայացման ազդեցիկ հմտություն և բանակցելու կարողություն;
- Ժամանակի ճիշտ պլանավորման և վերջնաժամկետների պահպանման, նաև կազմակերպչական հմտություններ;
- MS Office փաթեթի իմացություն;
- Սեփական ավտոմեքենայի առկայություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) *********@*******.** էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («B2B Վաճառքի Մենեջեր»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Բարձր աշխատավարձ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Սանֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 2009 թ.՝ գործունեություն ծավալելով բուսայուղային բնագավառում: ԸՆկերության մասին լրացուցիչ ինֆորմացիայի համար հետևեք հղմանը՝ http://sunfood.am/am/about.php: