Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Բարմեն
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Lusayg
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 28 ապրիլի, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Լուսայգ ռեստորանը աշխատանքի է հրավիրում բարմենի։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել հաճախորդների սպասարկում՝ ընդունել, ոգեւորությամբ և աշխույժ պատրաստել պատվերը, այնպես որ հյուրը հաճույքով ընդունի այն;
- Կիրառել տարբեր տեսակի ալկոհոլային և ոչ ալկոհոլոային կոկտեյլների բաղադրատոմսեր;
- Տիրապետել բարի աշխատանքներին, խմիչքներին, պատրաստման եղանակներին և կիրառել դրանք; անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն տրամադրել առկա մենյուի վերաբերյալ;
- Պատրաստել և ներկայացնել բարի մենյուն;
- Տիրապետել բարերում օգտագործվող սարքավորումների շահագործման սկզբունքներին և կիրառել դրանք;
- Իրականացնել հաշվարկներ և կազմել ապրանքների հաշվետվություն;
- Ցուցաբերել բարեհամբյուր վերաբերմունք հաճախորդին:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Համապատասխան կրթությունը կդիտվի որպես առավելություն;
- 1 տարվա աշխատանքային փորձ;
- Օտար լեզուների իմացությունը ցանկալի է;
- Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն;
- Հաղորդակցվելու գերազանց ունակություն;
- Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն;
- Բարի տեխնիկայի տիրապետում;
- Բարը դասավորված, լրացված և մաքուր պահելու ունակություն;
- Խմիչքների պատրաստման, ձևավորման և մատուցման կատարյալ իմացություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Տարբեր հերթափոխով աշխատելու պատրաստակամություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) *********@****.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Բարմեն»): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 77058308:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.