Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Բեռնափոխադրումների Բաժնի Մենեջեր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Spayka
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 11 հունիսի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Սպայկա» ընկերությունը փնտրում է թեկնածու՝ Բեռնափոխադրումների բաժնի մենեջերի հաստիքի համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Միջազգային բեռնափոխադրումներ իրկանացնելու նպատակով գտնել նոր հաճախորդներ, կնքել պայմանագրեր, աշխատել հաճախորդների տվյալների բազայի հետ;
- Կազմել և ձևակերպել բեռնափոխադրման իրականացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն կառավարման կամ վաճառքի բնագավառում;
- Համակարգչի իմացություն (MS Office);
- Ռուսաց լեզվի և անգլերենի գերազանց իմացություն; պարսկերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Աշխատանքային փորձը տրանսպորտի կամ բեռնափոխադրումների ոլորտում կդիտվի որպես առավելություն;
- Արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն;
- Բանակցություններ վարելու հմտություններ;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Պատասխանատվության բարձր զգացում:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@******.*** էլեկտրոնային փոստին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Բեռնափոխադրումների բաժնի մենեջեր»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Սպայկա» ընկերության մասին լրացուցիչ ինֆորմացիայի համար հետևեք հղմանը՝ www.spayka.am: