Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Բիզնես Ավտոմատացման Խորհրդատու
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Triosoft
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 18 դեկտեմբերի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Տրիոսոֆթ ընկերությունը փնտրում է մասնագետ՝ իրականացնելու հանրային սննդի և հյուրանոցների կառավարման համակարգչային ծրագրերի շահագործման խորհրդատվություն:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել Տրիոսոֆթ ընկերության կողմից մշակված համակարգչային ծրագրերի ուսուցում, տեղակայում հաճախորդի համակարգիչներում (Installation) և դրանց կարգաբերում;
- Իրականացնել հաճախորդի կողմից համակարգչային ծրագրի շահագործման ընթացքում ծագած հարցերի վերլուծություն և խորհրդատվություն հեռախոսազանգով, առցանց կամ հանդիպման միջոցով;
- Տրամադրել համակարգչային ծրագրում հաճախորդի բիզնես գործառույթների մոդելավորման խորհրդատվություն;
- Կատարել համակարգչային ծրագրի զարգացման առաջարկների վերլուծություն և ամփոփում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Հանրային սննդի և հյուրանոցային ոլորտում աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- Համակարգչային ծրագրերից օգտվելու հմտություններ;
- Մաթեմատիկական բազային գիտելիքներ (դպրոցական ծրագիր);
- Հաղորդակցման հմտություններ;
- Սթրեսակայունություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Վարորդական իրավունքը և մեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկեն իրենց ինքնակենսագրականը ***@********.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Բիզնես Ավտոմատացման Խորհրդատու»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Աշխատակիցների ուսուցումը և վերապատրաստումը կիրականացվի կազմակերպության կողմից:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Տրիոսոֆթ» ՍՊԸ ավելի քան 15 տարի զբաղվում է սննդի օբյեկտների (ռեստորաններ, սրճարաններ և այլն) և հյուրանոցների ծրագրային ապահովման մշակմամբ: