Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Բնապահպանության Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Երևանի Քաղաքապետարանի Երևանի Կառուցապատման Ներդրումային ԾԻԳ ՀՈԱԿ
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 30 օգոստոսի, 2022

ԴՐՈւՅՔ՝ 

Կես դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ–ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման մասնագետների խմբի բնապահպանության մասնագետի պաշտոնը համալրելու նպատակով:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Կրթական աստիճան շրջակա միջավայրի կամ նմանատիպ բնագավառում;
- Առնվազն 5 տարվա փորձ բնապահպանական կառավարման բնագավառում հանրային կամ մասնավոր սեկտորում;
- Հայերեն և անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Իրազեկվածություն միջազգային կազմակերպությունների բնապահպանական չափանիշներից, մասնավորապես` Համաշխարհային բանկ, Ասիական զարգացման բանկ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD), Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ և այլ դոնոր կազմակերպություններ;
- Համակարգչային գրագիտություն (առնվազն` MS Word, Excel, PowerPoint):

Մասնագիտական ունակություններ`
- Արդյունքների ստացման նպատակասլացություն;
- Գերազանց վերլուծական հմտություններ;
- Գերազանց մատուցման և կազմակերպչական հմտություններ;
- Ցուցադրված դիվանագիտական և բանակցային հմտություններ;
- Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ;
- Կառավարման հմտություններ;
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ;
- Համագործակցում/ թիմային աշխատանք;
- Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հայտերը պետք է ուղարկվեն ****@*******.** էլեկտրոնային հասցեին` նամակի թեմա տողում (subject line) նշելով հաստիքի անվանումը: Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն և անգլերեն լեզուներով` Adobe PDF ֆորմատով մինչ վերջնաժամկետի ավարտը: Սահմանված ժամկետից ուշ ստացված հայտերը չեն դիտարկվի:
Հայտերը պետք է պարունակեն հետևյալ փաստաթղթերը`
- Ուղեկցող նամակ (առավելագույնը 1 էջ);
- Ինքնակենսագրություն (Resume կամ CV);
- Երկու երաշխավորողների անունները և կոնտակտային տվյալները:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Աշխատանքի Նկարագիր - Environmental Specialist_ARM.doc ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Job Description - Environmental Specialist_ENG.docx

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

For information, please visit: www.sudipyerevan.am.