Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Բովանդակության Պատասխանատու
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Armenian Spiritual Revival
Վայր՝ Երեւան, Հայաստան
Տևողություն՝ Մեկ տարի՝ երկարաձգման հնարավորությամբ
Մեկնարկը՝ ASAP
Դիմումների վերջնաժամկետ՝ 15 Օգոստոսի 2023թ

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Նորաստեղծ «Հայկական Հոգեւոր Վերականգնման Հիմնադրամ» փնտրում է թիմի նոր անդամի՝ Բովանդակության պատասխանատուի (Creative Content Writer) կարեւոր դերի համար։ Աշխատանքը գրասենյակային, ոչ հեռավար, լրիվ դրույքով եւ անձնային աճի մեծ հեռանկարով։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կատարել ուսումնասիրություններ նախապես մշակված թեմաների շուրջ (հոգեբանություն, համայնքային նախագծեր, մարդկային պատմություններ եւ այլն);
- Գրել, մշակել ու խմբագրել տեքստային բովանդակություն՝ կազմակերպության վեբկայքի ու այլ հարթակների համար;
- Գործակցել թիմի անդամների հետ՝ տարբեր ուսումնասիրությունների ընթացքում;
- Աջակցել վեբկայքի մշակման թիմին՝ համապատասխան բովանդակություն ստեղծելու նպատակով;
- Սրբագրել ու խմբագրել տեքստային բովանդակությունները;
- Ստեղծել կարճ ու համոզիչ տեքստեր՝ թիրախային լսարանի ուշադրությունը գրավելու համար;
- Գործակցել թիմի անդամների հետ՝ հանրային միջոցառումների կազմակերպման ընթացքում;
- Այլ պարտականություններ՝ կախված փորձառությունից։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Առնվազն բակալավրի աստիճան լրագրության, հոգեբանության, հաղորդակցությունների, մարքեթինգի, լեզվաբանության կամ հարակից ոլորտներում։ Մասնագիտական վերապատրաստման ծրագրերին մասնակցությունը եւ մագիստրոսական աստիճանը կդիտվեն իբրեւ առավելություն;
- Փաստագրված փորձառություն բովանդակության ստեղծման ոլորտում՝ 3-5 տարվա աշխատանքային փորձով;
- Հայերեն գրագետ գրելու, տեքստեր խմբագրելու ու գաղափարներ շարադրելու գերազանց հմտություններ։ Անգլերենի կամ ռուսերենի աշխատանքային գերազանց իմացությունը կդիտվի իբրեւ առավելություն;
- Վեբկայքերի տեխնիկական սպասարկման աշխատանքային մակարդակի իմացություն կամ դրանում արագ հմտանալու ցանկություն;
- Microsoft Office փաթեթի ծրագրերի աշխատանքային տիրապետում;
- Բարձր տեմպով աշխատելու պատրաստակամություն ու թիմային արդյունքի հասնելու նպատակասլացություն;
- Բազմակի հանձնարարություններ միաժամանակ կատարելու կարողություն;
- Շփման ու թիմային աշխատանքի հմտություններ։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Վերոնշյալ որակավորման բոլոր պահանջներին համապատասխանող ու հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց մասնագիտական CV-ն ու աշխատանքի երկու նմուշ (ոչ ավելի, քան 500 բառ) ուղարկել **@*******.** էլ.փոստի հասցեին։ Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի մինչեւ օգոստոսի 25-ը։ Թեմայի դաշտում խնդրում ենք նշել "Creative Content Writer":

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Վարձատրության չափը մրցակցային է՝ կախված նախորդ փորձառությունից։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Հայկական Հոգեւոր Վերականգնման Հիմնադրամ» նպատակ ունի մշակել եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ իրականացնել հետ-տրավմատիկ հոգեբանական վերականգնման յուրահատուկ ծրագրեր՝ հիմնվելով հայ ժողովրդի հարուստ պատմության, հոգեբանության արդի ձեռքբերումների վրա եւ համայնքային նորարար նախագծերի միջոցով։