Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել մոդերն տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
byvourvoyi-herardzakman-glkhavvor-inzhener
Բյուրոյի Հեռարձակման Գլխավոր Ինժեներ
17 Մայիս 2023
provision-of-training-services-2
Provision of Training Services
17 Մարտ 2026
senior-consultant-cbd-cop17-preparations-2
Senior Consultant, CBD COP17 Preparations
18 Մարտ 2026
head-of-revenue-promotion-system
Head of Revenue & Promotion System
03 Մարտ 2026
rental-driver-withwithout-vehicle-2
Rental Driver With/Without Vehicle
16 Մարտ 2026
translatorinterpreter-farsi-armenian
Translator/Interpreter – Farsi-Armenian
16 Մարտ 2026
intern-for-giz-armenia-country-office-3
Intern for GIZ Armenia Country Office
18 Մարտ 2026
finansakan-masnaget-4
Ֆինանսական մասնագետ
10 Մարտ 2026
administrative-assistantemployment-or-service-contract
Administrative Assistant/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
logisticianemployment-or-service-contract
Logistician/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
me-assistant-employment-or-service-contract
M&E Assistant /Employment OR Service Contract
16 Մարտ 2026
project-officeremployment-or-service-contract
Project Officer/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
thaphqi-veranvorvogman-ev-nerkman-masnaget-4
Թափքի Վերանորոգման և Ներկման Մասնագետ
16 Մարտ 2026
project-facilitatoremployment-or-service-contract
Project Facilitator/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
tpagrich
Տպագրիչ
27 Մարտ 2026
driver-eu-mission-in-armenia
Driver
06 Մարտ 2026
press-and-public-information-officer
Press and Public Information Officer
06 Մարտ 2026
security-assistant-eu-mission-in-armenia
Security Assistant
06 Մարտ 2026
harthaki-bvovandakvouthyan-barelavman-tsarayvouthyvounner-matvoucvogh-ynkervouthyan-nergravvoum
ՀԱՐԹԱԿԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ
18 Մարտ 2026
cybersecurity-engineer
Cybersecurity Engineer
27 Փետրվար 2026
interpreter-eu-mission-in-armenia
Interpreter
06 Մարտ 2026
bvovandakvouthyan-taratsman-ev-lsarani-nergravman-masnaget
Բովանդակության Տարածման և Լսարանի Ներգրավման Մասնագետ
10 Մարտ 2026
store-manger-feb26
Store Manger
20 Փետրվար 2026
concept-note-and-call-for-applications-research-academy-on-human-rights-research-in-armenia-april-october-2026
Concept Note and Call for Applications Research Academy on Human Rights Research in Armenia (April–October 2026)
03 Մարտ 2026
varvord-araqich-grand-candy
Վարորդ-առաքիչ
03 Մարտ 2026
call-for-proposals-open-call-for-ideas-by-women-led-ngos
Call for Proposals - Open Call for Ideas by Women-led NGOs
16 Փետրվար 2026
team-assistant-expert-services-fmd-ipc-internationale
Team Assistant – Expert Services (f/m/d)
24 Փետրվար 2026
bzhshkakan-nerkayacvoucich-giga-farm
Բժշկական Ներկայացուցիչ
16 Փետրվար 2026
hayteri-nerkayacman-hraver-bac-gaghapharneri-mrcvouyth-kananc-kvoghmic-ghekavarvvogh-hasarakakan-kazmakerpvouthyvounneri-hamar
Հայտերի Ներկայացման Հրավեր "Բաց Գաղափարների Մրցույթ Կանանց Կողմից Ղեկավարվող Հասարակական Կազմակերպությունների Համար"
16 Փետրվար 2026
banvvorvouhi-grand-candy
Բանվոր(ուհի)
03 Մարտ 2026
Բյուրոյի Հեռարձակման Գլխավոր Ինժեներ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Radio Liberty
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 17 Հունիս 2023
Հայտարարության Կոդ՝ Խնդրում ենք դիմելիս նշել թափուր աշխատատեղի համարը՝ BARB001-2301

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Աշխատելով Պրահայի Field/Bureau Engineering-ի մենեջերի, իսկ անուղղակիորեն բյուրոյի պետի ղեկավարության ներքո և համակարգելով հեռարձակման ինժեներական գործունեությունը Բյուրոյի ղեկավարի/ծառայության տնօրենի հետ՝ Բյուրոյի Հեռարձակման Գլխավոր Ինժեները վերահսկում է մի շարք առաջադրանքներ՝ կապված բյուրոյի հեռարձակման տեխնոլոգիայի և մուլտիմեդիայի սարքավորումների պահպանման հետ, ներառյալ դրա ամենօրյա սպասարկումը, անսարքությունների վերացումը, արդիականացումը, օգտատերերի աջակցությունը և մուլտիմեդիա տվյալների կրկնօրինակումները, ինչպես նաև բյուրոյի հիմնական օբյեկտների ենթակառուցվածքի համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ամբողջական հեռարձակման տեխնոլոգիական աջակցություն է տրամադրում Լեզվի ծառայությանը և տվյալ երկրում գործող «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի այլ լրատվական բաժնին և ծանոթ է դրանց բովանդակությանը: Աջակցությունը կարող է ներառել արտաժամյա աշխատանք, ուշ հերթափոխով աշխատանք, ՏՏ աշխատանք և «Լրատվության եւ Տեխնոլոգիայի» միջև ամենօրյա առաջնահերթությունների քննարկում/համաձայնեցում, ինչպես նաև համակարգում անվտանգության հնարավոր ռիսկերը;
- Բյուրոյի ղեկավարին և անձնակազմին վերաբերվում է որպես իրենց հիմնական հաճախորդի, քննարկում է առաջնահերթությունները նրանց հետ և ապահովում, որ նրանք ստանում են հնարավոր ամենաբարձր մակարդակի աջակցությունը հասանելի բյուջեի և տեխնիկական ստանդարտների սահմաններում;
- Բյուրոյի պետին տեղեկացնում է իր արձակուրդների, հիվանդության հետ կապված բացակայությունների և այլնի մասին՝ ապահովելու համապատասխան աջակցություն;
- Վերահսկում է Բյուրոյի հեռարձակման ճարտարագիտության ամենօրյա գործունեությունը և ապահովում դրանց կատարումը ժամանակին, պրոֆեսիոնալ և արդյունավետ կերպով, իսկ եթե կա լրացուցիչ հեռարձակման ինժեներական անձնակազմ, վերահսկում է նրանց ամենօրյա գործունեությունը և ապահովում է դրանց ժամանակին, պրոֆեսիոնալ և արդյունավետ կատարումը, և նրանց տրամադրում է խորհրդատվություն, ուղղորդում և ուսուցում;
- Վերահսկում է Բյուրոյում սարքավորումների, էլեկտրականության մատակարարման, ինչպես նաև ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի տեղադրումը, փորձարկումը, շահագործումը և սպասարկումը;
- Ապահովում է բոլոր էլեկտրոնային լրատվության հավաքագրման սարքավորումների բարձր հասանելիությունը՝ պահպանելով թվային և անալոգային մուլտիմեդիա սարքավորումները, ինչպիսիք են ստուդիայի կոնսոլները, ձայնագրիչները, ոչ գծային խմբագրական սարքավորումներ՝ ինչպիսիք են թվային աուդիո և վիդեո աշխատանքային կայանները, Լուսանկարչական ապարատներ և տեսախցիկները, ինչպես նաև այլ սարքավորումներ՝ ապահովելու, որ ծրագրերը լինեն բարձր ձայնային և վիզուալ որակի;
- Վերահսկում է տեղական Օգտատերերի Աջակցման/Օգնության Գրասեղանի գործառույթները և հեռարձակման տեխնոլոգիայի վերաբերյալ Բյուրոյի անձնակազմի ուսուցումը;
- Համոզվում է, որ Պրահայի Տեխնիկական գործառնությունների կենտրոնը պարբերաբար տեղեկացված է բյուրոյի գործառնական կարգավիճակի մասին, ժամանակին զեկուցում է տեխնիկական թերությունների և խնդիրների մասին և առաջարկում է ամենաարագ և ծախսարդյունավետ լուծումները;
- Աջակցում է ստանդարտ գործառնական ընթացակարգերի և անվտանգության բոլոր կանոնակարգերի հաջող իրականացմանը և համապատասխանության ապահովմանը, ինչպես նաև օգտագործում է արդյունաբերության լավագույն փորձը հանձնարարված պարտականությունները և առաջադրանքները կատարելիս;
- Անհրաժեշտության դեպքում գրում է մասնագիտական ուղեցույցներ տարբեր տեխնոլոգիական սարքավորումների և ստուդիաների տեղադրման և պահպանման համար;
- Համակարգում է հեռարձակման ինժեներական աշխատանքը Լեզվի ծառայության և ընկերության այլ բաժինների հետ;
- Ապահովում է փաստաթղթեր բոլոր նախագծերի վերաբերյալ և աջակցում է որակի վերահսկման հետ կապված փաստաթղթավորման գործընթացը: Ստեղծում և պահպանում է մանրամասն էլեկտրոնային գծագրեր պլանավորման և փաստաթղթավորման համար: Պահպանում է հաշվառումներ և պատրաստում հաշվետվություններ այնպես, ինչպես դա պահանջվում է ղեկավարության կողմից;
- Վերահսկում է վարձակալության տակ գտնվող Բյուրոյի սարքավորումների աշխատանքը և ապահովում է պատշաճ սպասարկում, ներառյալ կյանքի անվտանգության հետ կապված խնդիրները;
- Վերահսկում է բյուրոյի կոմունալ ծառայությունների և վարձակալական պայմանագրերի օգտագործումը և առաջարկում արդյունավետությունը առավելագույնի հասցնելու միջոցներ և մեթոդներ;
- Դիտարկում և զեկուցում է էլեկտրական համակարգերի (պատշաճ լարերով, լավ հողանցված, առանց բաց մալուխների, այրման հետքերի և այլն), պահուստային էներգիայի համակարգերի, ինչպիսիք են UPS-ը (անխափան սնուցման աղբյուր) և գեներատորը, կառուցվածքային ամբողջականությունը (նշել և հաղորդել ջրի արտահոսք, հիմքի կամ պատերի/առաստաղների, տանիքի և այլնի ճաքեր) և բյուրոյի ենթակառուցվածքի ցանկացած այլ խնդիր, որը կարող է առաջանալ;
- Սերտորեն համագործակցում է Բյուրոյի ադմինիստրատորի և Պրահայում գտնվող վերադասի հետ՝ տեխնոլոգիաների և մուլտիմեդիա սարքավորումների օգտագործման հետ կապված պահանջների տրամադրման և ընթացիկ տեխնիկական գործառնությունների պահպանման հարցում;
- Հետևում է համապատասխան տեխնիկական զարգացումների հետ կապված նորությունների;
- Նպաստում է դրական աշխատանքային միջավայրի ստեղծմանը և պահպանմանը;
- Գործում է որպես թարգմանիչ՝ ղեկավարության և ինժեներների միջև անկաշկանդ հաղորդակցություն ապահովելու համար: Ապահովում է, որ արտադրամասերը միշտ մաքուր և ներկայանալի վիճակում են: Պահանջվում է հերթափոխով և գիշերային աշխատանք։ Ըստ հանձնարարականի՝ կատարում է իր որակավորումներին և մասնագիտական փորձին համապատասխան այլ պարտականություններ;
- Հավատարիմ է և համապատասխանում է բոլոր տեխնոլոգիական ստանդարտներին, քաղաքականություններին և կանոնակարգերին, ինչպես նշված է Պրահայի Տեխնիկական Կառավարման կողմից: Բացի այդ, համապատասխանում է աշխատավայրի անվտանգությանը և տեխնիկական/էլեկտրական կայանքներին վերաբերող տեղական կանոնակարգերին և կանոններին;
- Կատարում է հարակից այլ պարտականություններ, ներառյալ բյուրոյում օգտագործվող ցանկացած այլ տեխնոլոգիայի աջակցություն և շահագործում ըստ հանձնարարվածի:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

Նվազագույն որակավորումներ
Կրթություն
- Ցանկալի է համալսարանական կրթություն համապատասխան տեխնոլոգիական ոլորտում;
- Մասնագիտացված ուսուցում ժամանակակից ռադիո/հեռուստատեսային սարքավորումների պահպանման վերաբերյալ (կամ համարժեք մասնագիտական փորձ);
- Կրթության վերաբերյալ վկայական և/կամ համարժեք մասնագիտական փորձի ապացույց:

Փորձ
- Նվազագույնը հինգ տարի նմանատիպ (տեխնիկական/մենեջերական) պաշտոնում;
- Թվային և անալոգային էլեկտրոնային լրատվության հավաքագրման սարքավորումների պահպանման փորձ:

Հմտություններ
- ՏՏ համակարգերը (ապարատային և ծրագրային ապահովում) պահպանելու հմտություններ և փորձ;
- Ցանցային տեխնիկայի հետ աշխատելու փորձ;
- Հեռահաղորդակցության համակարգերի իմացությունը, VSAT (Very Small Aperture Terminal) և MPLS (Multiprotocol Label Switching) տեխնոլոգիաների իմացությունը առավելություն է;
- Էներգամատակարարման համակարգերի, ներառյալ UPS-ի (Անխափան սնուցման սարքերի) և պահեստային էներգիա արտադրող սարքավորումների իմացություն;
- Հեռարձակում/մուլտիմեդիա ճարտարագիտություն և արտադրություն;
- Աշխատանքային մակարդակում բացի հեռարձակման լեզվից անգլերեն լեզվով խոսելու, կարդալու և գրելու կարողություն, ռուսերեն լեզվի իմացություն, ըստ անհրաժեշտության;
- Ճնշման տակ աշխատելու կարողություն։

Լեզուներ
- Տեղական լեզու;
- Անգլերեն լեզու;
- Ռուսաց լեզու:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Եթե Ձեզ հետաքրքրում է այս պաշտոնը, խնդրում ենք անցնել հղումով՝ ներկայացնելով Ձեր CV-ն և ուղեկցող նամակ անգլերեն լեզվով. https://www.rferl.org/jobs/detail/BARB001-2301.html

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.