Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Բժշկական Ներկայացուցիչ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Giga Farm
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 07 դեկտեմբերի, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Պահանջվում է դեղագետ/ դեղագործ «Գիգա Ֆարմ» ՍՊ ընկերությունում բժշկական ներկայացուցիչ աշխատելու համար: Թեկնածուն պետք է պարտադիր ունենա դեղատնային աշխատանքի փորձ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կատարել այցելություններ բժշկական կենտրոններ և դեղատներ՝ կազմակերպության արտադրանքի մասին տեղեկատվության տրամադրման նպատակով;
- Կատարել գործուղումներ ՀՀ մարզեր;
- Իրականացնել այցելությունների արդյունքում հավաքագրված տվյալների վերլուծություն, առաջարկների ներկայացում;
- Իրականացնել կազմակերպության մարքեթինգային արշավների առաջխաղացմանն ուղղված գործողություններ;
- Կատարել ամսական նախանշված թիրախների և էֆեկտիվության հիմնական ցուցանիշները;
- Կազմել և տնօրինությանը ներկայացնել վաճառքի արդյուքների վերաբերյալ հաշվետվություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Համապատասխան աշխատանքային փորձ դեղագործական ընկերությունում; վաճառքի հմտությունների գերազանց տիրապետում;
- Համակարգչային գիտելիքներ` հատկապես MS Excel, PowerPoint, Word ծրագրերի տիրապետում;
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետումը կդիտվի որպես առավելություն;
- Պատասխանատվության բարձր զգացում, բանակցելու գերազանց հմտություններ;
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
- Վերլուծական մտածողություն;
- Վարորդական իրավունքի առկայությունը կդիտվի որպես առավելություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նկարով (CV) **@********.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Բժշկական ներկայացուցիչ»): Թեկնածուի նկարի առկայությունը ռեզյումեին կից պարտադիր է:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Մրցակցային

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Գիգա Ֆարմ» ՍՊԸ դեղագործական ընկերություն է: