Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Բժշկական Ներկայացուցիչ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Giga Farm
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 20 հուլիս 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Գիգա Ֆարմ» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում բժշկական ներկայացուցիչների՝ թիմի ընդլայնման համար, դեղատնային աշխատանքի պարտադիր փորձով:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Այցելել բժշկական կենտրոններ և դեղատներ
կազմակերպության արտադրանքի մասին տեղեկատվության տրամադրման նպատակով;
- Գործուղումներ ՀՀ մարզեր;
- Այցելությունների արդյունքում հավաքագրված տվյալների վերլուծություն, առաջարկների ներկայացում;
- Կազմակերպության մարքեթինգային արշավների առաջխաղացմանն ուղղված գործողություններ իրականացնել;
- Ամսական նախանշված թիրախների և էֆեկտիվության հիմնական ցուցանիշների կատարումը;
- Կազմել և տնօրինությանը ներկայացնել վաճառքի արդյուքների վերաբերյալ հաշվետվություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Համակարգչային գիտելիքների տիրապետում` հատկապես MS Excel, Power Point, Word ծրագրերի տիրապետում;
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետումը կդիտվի որպես առավելություն;
- Պատասխանատվության բարձր զգացում, բանակցելու գերազանց հմտություններ;
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ;
- Վերլուծական մտածողություն;
- Վարորդական իրավունքի առկայությունը կդիտվի որպես առավելություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

«Գիգա Ֆարմ»-ի թիմին միանալու համար կարող եք ուղարկել ինքնակենսագրական/ռեզյումե (պարտադիր լուսանկարով) **@********.** էլ. հասցեին:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Մրցակցային

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Գիգա Ֆարմ ՍՊԸ դեղագործական ընկերություն է: