Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Խանութ Սրահի Մենեջեր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Կարպիսա
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 08 Հունվարի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Կարպիսա իտալական բրենդային խանութների ցանցը աշխատանքի է հրավիրում հետաքրքրվող անձանց Խանութ Սրահի Մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը;
- Անհրաժեշտության դեպքում օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում; խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ;
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին;
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը;
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին, սեմինարներին և թեստավորմանը;
- Ներդնել վաճառքի ստանդարտներ, կազմակերպել և վերահսկել վերջինիս ստանդարտեցման և նույնականացման գործընթացը;
- Պլանավորել օրական, շաբաթական, ամսական և տարեկան թիրախային վաճառքները, նաև մոտիվացնել աշխատակիցներին՝ ապահովելու և գերազանցելու պլանավորված արդյունքները;
- Վերլուծել վաճառքի արդյունքները և ներկայացնել հաշվետվություններ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն;
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Թիմային աշխատանքի գերազանց կարողություն;
- MS Office-ի լավ իմացություն;
- Անկաշկանդ և ճկուն հաղորդակցման հմտություններ;
- Պլանավորման և վերահսկման  հմտություններ;
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն;
- Ընդգծված կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվության զգացում,
- Անալիտիկ և ստրատեգիական մտածելակերպ; ժամանակի կառավարման հմտություն;
- Շուկայի ուսումնասիրման և առանձնահատկությունների մշակման հմտություններ;
- Հետազոտական և վերլուծական հմտություններ;
- Նախաձեռնողականություն;
- Աշխատանքային փորձ։ Բրենդային խանութ-սրահի ղեկավարման աշխատանքային փորձը ցանկալի է;
- Բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@********.** էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով («Կարպիսա/ Խանութ Սրահի Մենեջեր»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

200,000 ՀՀ դրամ (առանց հարկերի) և հավելավճար վաճառքից

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Կարպիսա խանութների ցանցը Հայաստանում ներկայացնում է Ա․Մ․Պ․ ՍՊԸ-ն։ Ընկերության մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք հետևել հղմանը www.carpisa.it/it_it/ ։