Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Դրամաշնորհների Տրամադրման Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ ՀՀ Շրջակա Միջավայրի Նախարարության Բնապահպանական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 11 Օգոստոսի 2025

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հայտարարում է «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» դրամաշնորհային ծրագրի
Դրամաշնորհների տրամադրման մասնագետ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ակտիվ համոգործակցել Ծրագրի ղեկավարի հետ՝ համաձայնեցնելով դրամշնորհների տրամդրման կարգը Ծրագրի արդյունքներին հասնելու նպատակով;
- Աջակցել հայտադիմորդներին դիմում լրացնելու և ներկայացնելու գործընթացում;
- Իրականացնել հայտադիմումների ընդունումը և տվյալների գրանցումը էլեկտրոնային հարթակներում;
- Իրականացնել հայտերի մշտադիտարկում, փուլային ընտրութուն և հեռանկարային շահառուների նույնականացում;
- Կազմել նույնականացված տնտեսությունների հակիրճ բնութագրեր վերջնական գնահատման համար;
- Անհրաժեշտության դեպքում, աջակցել հանձնաժողովի ղեկավարին՝ ընտրված թեկնածուների կողմից ակնկալվող տեխնիկայի/ սարքավորման ձեռքբերման գործընթացում՝ կազմելով տեխնիկական առաջադրանքները;
- Ներկայացնել ամսական հաշվետվություն՝ տրամադրելով իրականացված գործողությունների նկարագիրը։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն գյուղատնտեսության, բնապահպանության տնտեսագիտության կամ նման ոլորտում;
- Առնվազն 3 տարվա նմանատիպ աշխատանքների փորձ, միջազգային ծրագրերում առկա փորձը կդիտարկվի առավելություն;
- Կարգավորված և լավ զարգացած առևտրային ու խորհրդատվական հմտություններ;
- Տեղական համայնքների հետ աշխատելու փորձ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել CV **.****@*****.*** էլ. հասցեին:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.