Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Էլեկտրականության Ինժեներ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Optimum Energy
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 14 Հոկտեմբերի 2023

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Օպտիմում Էներջի» ՍՊԸ-ն փնտրում է Էլեկտրականության Ինժեներ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Առկա էլեկտրատեխնիկական նախագծերի ստուգում, առկա նախագծերում թերությունների հայտնաբերում և լուծում;
- Ենթակայության տակ գտնվող թիմին կարճաժամկետ և երկարաժամկետ աշխատանքների, առաջադրանքների տրամադրում;
- Կատարված աշխատանքների գնահատում, ընդունում հանձնում;
- Պատասխանատվության և պարտաճանաչության զգացում;
- Սպասարկվող շենքերում էլեկտրական հանգույցների սպասարկում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն տեխնիկական կրթություն;
- էլեկտրատեխնիկական, ինժեներական նախագծերի հետ աշխատելու կարողություն;
- Համապատասխան բաժնում բարձրագույն կրթություն;
- Մեծ թիմի հետ շինհրապարակներում աշխատելու կարողություն;
- AutoCad-ով աշխատելու կարողություն;
- Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն պարտադիր, անգլերեն ցանկալի:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@*************.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Էլեկտրականության Ինժեներ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Օպտիմում Էներջի» ՍՊԸ-ն մասնագիտացած է վերականգնվող էներգիայի ոլորտում ծառայությունների մատուցման մեջ: Ընկերության մասին ավելի մանրամասն իմանալու համար այցելեք՝ http://www.optimumenergy.am/