Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Էքսկուրսավար
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի Անվան Բուսաբանության Ինստիտուտի Հայաստանի Կենսաբազմազանության Տեղեկատվական և Կրթական Կենտրոն (Էկոկենտրոն)
Վայր՝ Երևան, Հայաստան
Տևողություն՝ Երկարաժամկետ, 1 ամիս փորձաշրջան
Դիմումների վերջնաժամկետ՝ 04 մայիսի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության Ինստիտուտի Հայաստանի Կենսաբազմազանության Տեղեկատվական և Կրթական Կենտրոնը (Էկոկենտրոն) փնտրում է Էքսկուրսավար՝ իր թիմին միանալու համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Վարել էկոկենտրոնի ցուցահանդեսները, կենդանի հավաքածուների էքսկուրսիաները տարբեր հասակի այցելուների համար և տեխնիկական աջակցություն ցուցաբերել աշխատանքային սեմինարների վարողներին;
- Աջակցել այցելուների համակարգողին էքսկուրսիոն խմբերի և աշխատանքային սեմինարների (workshops) ժամանակացույցի կազմակերպման գործում;
- Օժանդակություն ցուցաբերել այցելուների համակարգողին կենտրոնի կայքի և սոցիալական ցանցերում էջերի թարմացման գործում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն բնագիտական կրթություն;
- Նույն բնագավարառում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերենի և անգլերենի իմացությունը խրախուսվում է;
- Համակարգչից և համացանցից օգտվելու տարրական գիտելիքներ;
- Տարբեր տարիքային խմբերի այցելուների հետ բարձր ծանրաբեռնվածության ռեժիմով աշխատելու պատրաստակամություն;
- Ինքնազարգանալու և նորը սովորելու պատրաստակամություն;
- Հաղորդակցության գերազանց հմտություններ;
- Համակարգված աշխատելու ունակություն և պարտաճանաչություն;
- Տեղեկատվությունը յուրաքանչյուր տարիքային խմբին հասկանալի կերպով մատուցելու ունակություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Բոլոր հետաքրքրված անձինք, որոնք համապատասխանում են պահանջներին, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV/ resume) **********@***.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («էքսկուրսավար»): Ընտրված թեկնածուները պարտադիր կանցնեն 2 շաբաթ տևողությամբ անվճար նախապատրաստական դասընթաց:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Տվյալ աշխատանքի նկարագրությունը ընդգրկում է հիմնական առաջադրանքները: Այլ առաջադրանքները կարող են նշանակվել նաև ըստ անհրաժեշտության` կազմակերպության կարիքների համապատասխան: