Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Երկրաբան
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Chaarat Kapan
Վայր՝ Կապան, Սյունիքի մարզ, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 20 հուլիսի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Չաարատ Կապան ՓԲԸ փնտրում է թեկնածու Երկրաբանի թափուր հաստիքի համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Վերահսկել ստորգետնյա հետախուզական աշխատանքները;
- Իրականացնել հորատահանուկի երկրաբանական և գեոտեխնիկական փաստագրում և տվյալների մուտքագրում տվյալների բազա;
- Նախապատրաստել գրաֆիկական նյութեր և աղյուսակներ երկրաբանական հաշվետվության համար;
- Իրականացնել ծավալային կշռի որոշման նմուշների ընտրում և արդյունքների մուտքագրում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Հանքավայրերի հետախուզության և շահագործման վերաբերյալ գիտելիքներ;
- MS Office փաթեթի իմացություն;
- Datamine Studio, Surpac, Leapfrog, AutoCAD ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը chaarat.am էլեկտրոնային կայք էջին։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» (Chaarat Gold International Limited) ընկերության ակտիվներից մեկն է։ Այն շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի շրջանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով։ Լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ www.chaarat.am/։