Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Երկրաբան Ստորգետնյա Պայմաններում
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Chaarat Kapan
Վայր՝ Կապան, Սյունիքի մարզ, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 23 Դեկտեմբերի, 2019

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Չաարատ Կապան ընկերությունը փնտրում է Երկրաբան Ստորգետնյա Պայմաններում։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել ուսումնասիրություն շահագործվող հանքավայրերում;
- Հավաքագրել ստորգետնյա լեռնային փորվածքներից տվյալները, ստուգել և կիրառել 3D ծրագրերով;
- Իրականացնել ստորգետնյա լեռնային փորվածքների երկրաբանական փաստագրում;
- Ապահովել ստորգետնյա լեռնային փորվածքների ակոսային և կետային (պոկված զանգվածից) նմուշարկման անհրաժեշտ քանակը և հավաստիությունը;
- Կատարել ամենօրյա ծրագրային վերահսկողություն ընթացիկ և պլանավորվող փորվածքների համար՝ հաշվի առնելով առկա ամբողջ ինֆորմացիան, այդ տվյալների կիրառումը հանքում;
- Ներկայացնել հաշվետվություններ շաբաթական և ամսական կտրվածքով, որոնց մեջ պետք է արտացոլված լինեն շտրեկների պլանային և փաստացի կատարողականները, անհրաժեշտության դեպքում թերացման պատճառները;
- Վերահսկել հանքաքարի օրական շարժը հանքում և մակերևույթում։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- MS Office փաթեթի, Datamine Studio, Surpac, Leapfrog, AutoCAD ծրագրերի իմացություն;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ստորգետնյա երակային տիպի հանքավայրերում։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@*******.** էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Երկրաբան Ստորգետնյա Պայմաններում»)։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» (Chaarat Gold International Limited) ընկերության ակտիվներից մեկն է։ Այն շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի շրջանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով։ Լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղումին՝ www.chaarat.am/.