Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Արտահանման Մենեջեր/ Export Manager
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Արարատ Սննդի Կոմբինատ/ Ararat Food Factory
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 22 փետրվարի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Արարատ Սննդի Կոմբինատը փնտրում է Արտահանման մենեջեր՝ կազմակերպության արտադրատեսակի արտահանման և բեռնափոխադրումների ամբողջ գործընթացի ապահովումը և վերահսկումն իրականացնելու համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կազմակերպել արտահանման գործընթացը;
- Կազմել արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթերը և վերահսկել փաստաթղթաշրջանառությունը;
- Իրականացնել արտադրանքի պահանջարկի, սպառման ծավալների, գնային քաղաքականության, սպառողների նախասիրությունների վերաբերյալ տեղեկատվության վերլուծություն;
- Կազմել հաշվետվություններ աշխատանքների ընթացքի և արդյունքի վերաբերյալ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, իրավագիտության կամ հարակից ոլորտում;
- Հայերեն, արաբերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն;
- Բանակցություններ վարելու հմտություններ;
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office, Excel;
- Արտահանման ոլորտի օրենսդրության իմացությունը ցանկալի է;
- Համապատասխան ոլորտի 1 տարվա աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) *************@*****.*** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Արտահանման Մենեջեր/Export Manager»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Բարձր մրցակցային

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Արարատ Սննդի Կոմբինատ ՍՊԸ սկսել է իր գործունեությունը 2011թ.: Կազմակերպության արտադրանքը արտահանվում է Ռուսաստան, Վրաստան և այլ ԱՊՀ երկրներ: Արարատ Սննդի Կոմբինատը ՍՊԸ մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ https://web.facebook.com/araratfoodfactory/ :