Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել մոդերն տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
finansakan-ev-administrativ-masnaget
Ֆինանսական և Ադմինիստրատիվ Մասնագետ
24 Մայիս 2024
provision-of-training-services-2
Provision of Training Services
17 Մարտ 2026
senior-consultant-cbd-cop17-preparations-2
Senior Consultant, CBD COP17 Preparations
18 Մարտ 2026
head-of-revenue-promotion-system
Head of Revenue & Promotion System
03 Մարտ 2026
rental-driver-withwithout-vehicle-2
Rental Driver With/Without Vehicle
16 Մարտ 2026
translatorinterpreter-farsi-armenian
Translator/Interpreter – Farsi-Armenian
16 Մարտ 2026
intern-for-giz-armenia-country-office-3
Intern for GIZ Armenia Country Office
18 Մարտ 2026
finansakan-masnaget-4
Ֆինանսական մասնագետ
10 Մարտ 2026
administrative-assistantemployment-or-service-contract
Administrative Assistant/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
logisticianemployment-or-service-contract
Logistician/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
me-assistant-employment-or-service-contract
M&E Assistant /Employment OR Service Contract
16 Մարտ 2026
project-officeremployment-or-service-contract
Project Officer/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
thaphqi-veranvorvogman-ev-nerkman-masnaget-4
Թափքի Վերանորոգման և Ներկման Մասնագետ
16 Մարտ 2026
project-facilitatoremployment-or-service-contract
Project Facilitator/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
tpagrich
Տպագրիչ
27 Մարտ 2026
driver-eu-mission-in-armenia
Driver
06 Մարտ 2026
press-and-public-information-officer
Press and Public Information Officer
06 Մարտ 2026
security-assistant-eu-mission-in-armenia
Security Assistant
06 Մարտ 2026
harthaki-bvovandakvouthyan-barelavman-tsarayvouthyvounner-matvoucvogh-ynkervouthyan-nergravvoum
ՀԱՐԹԱԿԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ
18 Մարտ 2026
cybersecurity-engineer
Cybersecurity Engineer
27 Փետրվար 2026
interpreter-eu-mission-in-armenia
Interpreter
06 Մարտ 2026
bvovandakvouthyan-taratsman-ev-lsarani-nergravman-masnaget
Բովանդակության Տարածման և Լսարանի Ներգրավման Մասնագետ
10 Մարտ 2026
store-manger-feb26
Store Manger
20 Փետրվար 2026
concept-note-and-call-for-applications-research-academy-on-human-rights-research-in-armenia-april-october-2026
Concept Note and Call for Applications Research Academy on Human Rights Research in Armenia (April–October 2026)
03 Մարտ 2026
varvord-araqich-grand-candy
Վարորդ-առաքիչ
03 Մարտ 2026
call-for-proposals-open-call-for-ideas-by-women-led-ngos
Call for Proposals - Open Call for Ideas by Women-led NGOs
16 Փետրվար 2026
team-assistant-expert-services-fmd-ipc-internationale
Team Assistant – Expert Services (f/m/d)
24 Փետրվար 2026
bzhshkakan-nerkayacvoucich-giga-farm
Բժշկական Ներկայացուցիչ
16 Փետրվար 2026
hayteri-nerkayacman-hraver-bac-gaghapharneri-mrcvouyth-kananc-kvoghmic-ghekavarvvogh-hasarakakan-kazmakerpvouthyvounneri-hamar
Հայտերի Ներկայացման Հրավեր "Բաց Գաղափարների Մրցույթ Կանանց Կողմից Ղեկավարվող Հասարակական Կազմակերպությունների Համար"
16 Փետրվար 2026
banvvorvouhi-grand-candy
Բանվոր(ուհի)
03 Մարտ 2026
Ֆինանսական և Ադմինիստրատիվ Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Teach for Armenia
Վայր՝ Yerevan, Հայաստան
Տևողություն՝ Ծառայության Մատուցման Պայմանագիր
Մեկնարկը՝ Հնարավորինս շուտ
Դիմումների վերջնաժամկետ՝ 23 June 2024

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

.
Հիմնահարցը
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակումից հետո տասնյակ հազարավոր էթնիկ հայեր բռնի տեղահանվեցին իրենց հայրենի գյուղերից և քաղաքներից։ Բռնի տեղահանումից հետո անհրաժեշտություն կար տեղահանված աշակերտներին ու նրանց ընտանիքներին աջակցել՝ ինտեգրվելու նոր համայնքներին ու իրականությանը։ «Դասավանդի՛ր Հայաստան»-ը ձևավորել է արտակարգ իրավիճակների արձագանքման  թիմեր՝ հանրային դպրոցները որպես ուսումնական կենտրոններ օգտագործելու նպատակով, որտեղ կազմակերպվել են  կրթության, սննդի, առողջության և հոգեբանական աջակցության համակարգված ծառայություններ: Մեր համայնքի Շրջանավարտ-դեսպաններից կազմված համակարգողների թիմը սոցիալ-հուզական կրթություն է ապահովել շուրջ 1500 տեղահանված աշակերտի, իսկ այժմ Հիմնադրամը սկսում է ծրագրի երկրորդ փուլը, որի նպատակը արտադասարանային պարապմունքների միջոցով տեղահանված աշակերտների ակադեմիական կրթության առաջընթացը բարելավելն է։ 

Դերը 
Ֆինանսական և ադմինիստրատիվ մասնագետը պատասխանատու կլինի ծրագրի ֆինանսական հոսքերի՝ ներառյալ գնումների, ինչպես նաև՝ մարդկային ռեսուրսների և վարչարարական գործառույթների կառավարման համար: Այս դերի համար  «Դասավանդի՛ր Հայաստան»-ը փնտրում է մանրուքների նկատմամբ հատուկ ուշադրությամբ անձնավորություն՝ կազմակերպչական լավ  հմտություններով։ 

Թիմը 
Ֆինանսական և ադմինիստրատիվ մասնագետը աշխատելու է Ծրագրի ղեկավարի անմիջական աջակցությամբ և վերահսկողությամբ, որն իր հերթին, ծրագրի համապատասխան մասերով համագործակցում է  կազմակերպության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կրթության գերատեսչության, մարզպետարանների, համայնքապետարանների և այլ շահառու կողմերի հետ՝ ըստ անհրաժեշտության։

Ձեր մասին
«Դասավանդի՛ր Հայաստան»-ը հենց Ձեր տեղն է, եթե գտնում եք, որ արժեհամակարգի վրա հիմնված աշխատանքային միջավայր խթանելը, որի կենտրոնը առանորդությունն է, կարևոր է Ձեզ համար։  «Դասավանդի՛ր Հայաստան»-ի թիմը բաղկացած է մշակութաստեղծ անհատներից, ովքեր հենց իրենք են հանդիսանում առաջնորդության այն օրինակը, որը «Դասավանդի՛ր Հայաստան»-ը ձգտում է կերտել իր լսարաններում և ողջ համակարգով մեկ։ Սա նշանակում է, որ անձնակազմի յուրաքանչյուր անդամ պետք է ձգտի լինել Քոչարիի մարմնացում և հավատարիմ մնալով ամենաբարձր ստանդարտներին ընդունի իր իսկ սխալները՝ թերացման դեպքում։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

Ծառայությունների շրջանակը.
- Ապահովել ծրագրի բյուջեի կատարողականի ընթացիկ վերահսկումը, և կազմել ծրագրի բյուջեի կատարողականի/ծախսերի վերաբերյալ ընթացիք հաշվետվությունները;
- Ապահովել վարչական փաստաթղթաշրջանառության ամբողջական վարումը և բոլոր փաստաթղթերի հավաստիությունը՝ համաձայն ՀՀ օրենքների և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ներքին քաղաքականության և ծրագրի համար անհրաժեշտ պահաջվող այլ  ընթացակարգերի և կարգերի;
- Աջակցել ծրագրային թիմին  անձնակազմի ընտրության և ծրագրի հետագա իրականացման , պայմանագրերի կնքման, հանձնման-ընդունման ակտերի մշակման, շրջանառության, ծրագրի ֆինանսական կատարողականի ընթացիկ վերհսկման, հաշվետվությունների մշակման գործընթացներում;
- Իրականացնել ծրագրի շրջանակներում նախատեսված գնումները սահմանված ընթացակարգերով;
- Աջակցել ծրագրի թիմին՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ, պլանավորված մարդկային ռեսուրսների ներգրավման գործընթացի վարչարարական հացերում՝ համագործակցելով հիմնադրամի մարդկային ռեսուրսների բաժնի հետ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

Այս պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուն տիրապետի հետևյալ առանցքային կարողություններին.
- Ընդգծված վարչական հմտություններ. Ֆինանսական և ադմինիստրատիվ մասնագետի համար կարևոր է տիրապետել աշխատակիցների վերաբերյալ տեղեկությունների, փաստաթղթաշրջանառության և տվյալների բազաների վարման հմտություններին;
- Microsoft Office, G-Suite, ինչպես նաև հայկական ծրագրերի իմացություն;
- Ֆինանսներ և տվյալների վերլուծություն. Այս կարողությունը կարևոր է ծրագի ղեկավարին տրամադրելու ընթացիկ անհրաժեշտ ֆինանսական տեղեկատվություն՝ ծրագրի նպատակների արդյունավետորեն հասնելու գործընթացում;
- Ֆինանսների կառավարոմ և մշտադիտարկում. Սահմանված ընթացակարգերով գնումների, պայմանագրերի կնքման,  ինչպես նաև ծրագրի բյուջեի կատարողականի ընթացիկ վերհսկման կարողությունները առաջնային են այս հաստիքի համար:

Հիմնական կարողություններից զատ՝ մենք նաեւ ակնկալում ենք հետեւյալ  որակավորումները.
- Վարչարարական և ֆինանսական աշխատանքների 2 և ավելի տարվա մասնագիտական փորձ;
- Հայերենի և անգլերենի գրավոր և բանավոր վարժ տիրապետումը պարտադիր է;
- Առնվազն բակալավրի կրթական աստիճանը տնտեսագիտության, սոցիոլոգիայի,  ֆինանսների կամ հարակից ոլորտներում պարտադիր է:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրական սեղմագիրը (résumé) և հայտադիմում-նամակը (motivation letter) ներկայացնել առցանց https://teachforarmenia.bamboohr.com/careers/127
Ձեր հայտադիմում-նամակում խնդրում ենք նկարագրել, թե անձամբ Ձեզ ինչով է գրավում  «Դասավանդի՛ր Հայաստան»-ի առաքելությունն ու տվյալ պաշտոնը: Եթե այս պաշտոնի մասին իմացել եք «Դասավանդի′ր, Հայաստան»-ի ներկա անձնակազմի որևէ անդամից, ապա Ձեր հայտադիմում-նամակում խնդրում ենք նշել նրա անունը: Ձեր հայտադիմում խնդրում ենք նշել նաև Ձեր ակնկալած աշխատավարձի չափը (համախառն հաշվարկով): Եթե Ձեր ինքնակենսագրական սեղմագիրը գրված է հայերենով, խնդրում ենք ներկայացնել դրա անգլերեն թարգմանված տարբերակը:

Բազմազանության, արդարության եւ ներառականության ապահովման «Դասավանդի՛ր Հայաստան»-ի պարտավորություները.
«Դասավանդի′ր, Հայաստան» հիմնադրամը ջանում է լսելի դարձնել իր աշակերտների և նրանց համայնքների ձայնը: Որպես այդպիսի կազմակերպություն՝ «Դասավանդի՛ր Հայաստան»-ը կրում է հավասար հնարավորությունների ապահովման պարտավորություն և ձգտում է ձևավորել ներառական միջավայր:  «Դասավանդի՛ր Հայաստան»-ին դիմել կարող են տարբեր մասնագիտությունների տեր անհատներ:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.