Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ֆինանսական Տնօրեն
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Пальмира Торговый Дом
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 22 Հուլիսի 2023

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Պալմիրա Առևտրի Տուն» ՍՊ ընկերությունը իր թիմը համլրելու նպատակով փնտրում է Ֆինանսական տնօրեն: Գրասենյակը կենտրոն վարչական շրջանում է: Աշխատանքը հնգօրյա գրաֆիկով է` 9:30-18:00:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կատարել ընկերության ֆինանսական պլանավորումը;
- Համոզվել, որ դրամական միջոցների հոսքերը համապատասխանում են կազմակերպության գործունեությանը;
- Վերահսկել հարաբերությունները ընկերության գործընկերների հետ;
- Պատրաստել ընթացիկ և կանխատեսման ստույգ հաշվետվություններ;
- Արդյունավետ կազմակերպել և վերահսկել ընկերության բիզնես գործընթացները;
- Պլանավորել, վերլուծել և բարելավել ընկերության ֆինանսական և բիզնես ցուցանիշները;
- Կառավարել հաշվապահական, իրավական, հարկային, վերլուծական և դրամական գործառույթները;
- Պատրաստել ֆինանսական հաշվետվություններ և ներկայացել տնօրինությանը։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Մագիստրոսի աստիճան ֆինանսների, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներու;
- Ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ՝ որպես Ֆինանսական տնօրեն;
- Իրավական, աուդիտի, բիզնես պլանավորման, ռեսուրսների զարգացման և ռազմավարական գնահատման փորձ;
- Տվյալների վերլուծության և կանխատեսման մեթոդների գերազանց իմացություն;
- MS Office և ֆինանսական անհրաժեշտ ծրագրերի գերազանց տիրապետում (1C-ի իմացությունը կդիտվի առավելություն);
- Խնդիրների ստրատեգիկ լուծման կարողություն;
- Կազմակերպչական և առաջնորդական հմտություններ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Դիմելու համար կարող եք Ձեր CV-ն ուղարկել *.***********@*******.** էլ հասցեին:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

500,000 ՀՀ դրամ և ավելի

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Trade House Palmira իրականացնում է մեծածախ և մանրածախ վաճառք: