Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ֆինանսական Տնօրենի Տեղակալ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Father and Son Yeremyans LLC
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 25 հուլիսի, 2020

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Երեմյան Փրոջեքթսը փնտրում է թեկնածու Ֆինանսական տնօրենի տեղակալի հաստիքի համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Համակարգել ֆինանսական պլանավորման, վերլուծական կանխատեսման և հաշվետվության գործընթացը;
- Կանոնակարգել Ֆինանսական հաշվառման հիմնական սկզբունքները (ակտիվների, պարտավորությունների հաշվառման, ծախսերի բաշխման, մաշվածքի հաշվառման և այլն);
- Կազմել ֆինանսական հաշվառման հաշվետվությունները (հաշվեկշիռ, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, դրամական հոսքերի մասին հաշվետվություն) և ներկայացնել հաշվետվություններ ֆինանսական բաժնի ղեկավարին;
- Տրամադրել խորհրդատվություն ֆինանսական ռիսկերի վերաբերյալ;
- Ապահովել հիմնական և շրջանառու միջոցների հաշվառման և գույքագրման ընթացակարգը;
- Կառավարել արդյունավետ բյուջետավորման գործընթացի ամբողջական փուլը;
- Կատարել ֆինանսական վերլուծություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում;
- Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների, հաշվապահության, ինքնարժեքի հաշվառման ոլորտում;
- Ռազմավարական մտածողություն;
- Արդյունավետ պլանավորման հմտություններ;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ;
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն;
- Պատասխանատվության զգացում;
- Հայկական ծրագրերի իմացություն;
- Հարկային և աշխատանքային օրենսդրության լավ իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) **@****************.*** էլ. հասցեին` թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ֆինանսական տնօրենի տեղակալ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Երեմյան Փրոջեքթսը ներկայացնում է «Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ: Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝ http://yeremyanproject.com/: