Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ֆոնդահայթայթման Փորձագետ-Դասընթացավար
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Երեխաների Աջակցության Հիմնադրամ
Վայր՝ Հրազդան, Հայաստան
Տևողություն՝ 2-3 ամիս
Մեկնարկը՝ 20 Հոկտեմբերի 2023
Դիմումների վերջնաժամկետ՝ 15 Հոկտեմբերի 2023

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Թեման՝ Ֆինանսական մոդելների վերաբերյալ առկա և հեռակա ձևաչափով դասընթացների և գործնական աշխատանքների անցկացում:

Փորձագետի կամ փորձագիտական թիմի կողմից անցկացվող դասընթացները և գործնական աշխատանքները կիրականացվեն ինչպես առկա, այնպես էլ հեռավար ձևաչափով։ Աշխատանքի տևողությունը նախատեսվում է 2-3 ամիս, որի ժամանակցույցը կկազմվի փորձագետի կամ փորձագիտական թիմի հետ համատեղ։

Աշխատանքի բնույթը՝
- Ֆինանսական մոդելների մասին դասընթացներ (ծրագրային դրամաշնորհ, քրաուդֆանդինգ, մասնավոր հատվածի հետ համագործակցություն և այլն)։
- Ուսուցանել մշակել ծրագրային գաղափարներ և դիմել դրամաշնորհների։
- ԵԱՀ թիմին աջակցել կատարելու պոտենցիալ դոնորների քարտեզագրում, առկայությամ դեպքում տրամադրել առկա դոնորների բազա։
- Դրամաշնորհային կայքերի այդ թվում Armeps-ով ծրագրերի դիմելու հետ ծանոթացում և օգտվելու կարգի ուսուցանում։
- ՍՁ (Սոցիալական Ձեռնարկատիրություն) հիմնադրելու համար աջակցության տրամադրում և որպես բիզնես՝ կառավարելու գիտելիքների տրամադրում:
- Աշխարհում առկա ֆոնդահայթայթման նոր մեթոդների, հնարավորությունների ուսումնասիրություն և կիրառում։
- Քրաուդֆանդինգի մեկ արշավի պլանավորում և անցկացում:
- Գործող հայաստանյան և միջազգային քրաուդֆանդինգ հարթակների՝ reArmenia, Gofundme, kickstarter.com, Indiegogo.com և այլ հարթակներից օգտվելու կարգի և գործիքակազմի ուսուցանում։
- Մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունավետ ձևերի ուսուցանում:

Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

Փորձագետի/փորձագիտական թիմի փորձագետներից պահանջվող որակավորումները և հմտությունները։
- Բարձրագույն կրթության առկայություն։
- Աշխատանքային/դասավանդման փորձ համապատասխան ոլորտում (առնվազն 2 տարվա)։
- Ֆոնդահայթայթման մոդելների գերազանց իմացություն։
- Armeps-ի գերազանց իմացություն և այդ համակարգով դրամաշնորհների դիմելու փորձառություն։
- Ծրագրեր մշակելու և իրականացնելու փորձ։
- Աշխատանքային հանդիպումներ պլանավորելու, իրականացնելու փորձ։
- Ինֆորմացիայի առավելագույնս մատչելի և հասանելի կերպով մատուցման հմտություն։
- Հետազոտական հմտություններ։
- Գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ, ճշտապահություն և ճկունություն։
- Հայերեն լեզվի լավ իմացություն։
- Անհատական և թիմի կազմում աշխատելու կարողություն։
- Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Փորձագետներից պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.
- Հայերեն ինքնակենսագրական (CV)՝ բացված ձևաչափով (Օր. Europass CV)։
- Դասընթացների իրականացման պլան և մեթոդիկայի հակիրճ նկարագիրը՝ ներառյալ բյուջեն և ժամանակացույցը։
- Անձը/քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթը:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել միայն էլեկտրոնային փոստի միջոցով՝ հայտն ուղարկելով հետևյալ էլ-փոստի հասցեին՝ *********@****.** մինչև 2023թ․ հոկտեմբերի 15-ը, ժամը՝ 24:00։ Խնդրում ենք նամակի վերնագրում նշել պահանջվող պաշտոնի անվանումը՝ Ֆոնդահայթայթման փորձագետ- դասընթացավար։

Վայրը՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Կենտրոն 73, հեռ. 093-89-42-76

Դասընթացի ընթացքում փորձագետի/փորձագիտական թիմի տեղափոխման, կեցության ու սննդի հետ կապված ծախսեր ծրագրով նախատեսված չեն:
Կապ կհաստատվի միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ:
Ընտրված դասընթացավար-փորձագետների հետ կկնքվի «Ծառայությունների մատուցման մասին» պայմանագիր:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

պայմանագրային

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 

Երեխաների աջակցության հիմնադրամը (ԵԱՀ) 2006թ-ից գործում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Կազմակերպության առաքելությունն է երեխաների, պատանիների և երիտասարդների համար անհրաժեշտ արժանավայել, բարենպաստ և բարվոք կենսապայմանների ստեղծումը: ԵԱՀ-ն աջակցություն է ցուցաբերում հազարավոր ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող, բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների, իրականացնում է բազմաթիվ կրթական, սոցիալական, իրավական, առողջապահական, բնապահպանական և մշակութային ծրագրեր:

ԵԱՀ-ն STRIVE ծրագրի Կազմակերպական մոդելների ինովացիա բաղադրիչի շրջանակներում կազմակերպության կարողությունների զարգացման համար անհրաժեշտ է ֆոնդահայթարյթման փորձագետ-դասընթացավար:

Այս ծրագիրն իրականացվում է «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ “STRIVE” ծրագիրն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների.
- «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ,
- «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ,
- Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ,
- «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Երեխաների Աջակցության Հիմնադրամը ստեղծվել է 2006 թվականին։ Կազմակերպության առաքելությունն է երեխաների համար անհրաժեշտ բարենպաստ և բարվոք պայմանների ստեղծումը, զարգացումն ու ամրապնդումը:
Հասնել կյանքի դժվարին պայմաններում գտնվող երեխաների շահերի և իրավունքների իրագործմանն ու պաշտպանությանը, նրանց սոցիալ-տնտեսական, առողջապահական, կուլտուր-մշակութային հիմնախնդիրների հնարավոր լուծմանը՝ բազմաբնույթ ծրագրերի միջոցով:
Կյանքի դժվարին պայմաններում գտնվող 0-18 տարեկան անձանց և նրանց ընտանիքների սոցիալական, կրթական, իրավական, առողջապահական, մշակութային, բնապահպանական իրավունքների պաշտպանություն, աջակցություն, վերականգնում: