Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Գանձապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ EvocaBank
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 31 հուլիսի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Էվոկաբանկը փնտրում է գանձապահ իր թիմին միանալու համար: Աշխատանքի վայր՝ Գլխամասային գրասենյակ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել հաճախորդների սպասարկում;
- Ընդունված սահմանաչափերով օպերատոր-գանձապահներին արժեքներ տրամադրել և ընդունել;
- Կատարել խոշոր գումարների դրամարկղային սպասարկում;
- Կազմակերպել աշխատանքները ինկասացիոն ծառայության հետ;
- Ստուգել կատարված գործառնությունների վերաբերյալ փաստաթղթերը։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում` հաճախորդների սպասարկման ոլորտում;
- Կանխիկի հետ աշխատանքային փորձ;
- ՀՀ բանկային օրենսդրության գերազանց իմացություն;
- ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն;
- Հաղորդակցման գերազանց հմտություն, գրագետ խոսք;
- Հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ;
- Ուշադրություն մանրուքներին;
- Ճնշման տակ աշխատելու և սթրեսային իրավիճակները կառավարելու կարողություն;
- Հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով **@*****.** էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Գանձապահ»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Միացի'ր Էվոկաբանկի թիմին և ստացի'ր.
- Առողջության ապահովագրություն;
- Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր;
- Բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ;
- Պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս;
- Ազատ օրեր;
- Ընդմիջման հարմարավետ գոտի;
- Նորաոճ dress code;
- Նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր;
- Մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ;
- Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր;
- Անգլերենի ուսուցում Evocabank-ում;
- Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն;
- Թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Էվոկաբանկն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Էվոկաբանկը հատուկ ուշադրություն է դարձնում մոբայլ ծառայությունների զարգացմանը: Այն աշխատում է mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս նախևառաջ հաշվի է առնելու դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը: Աշխարհը թվային է դառնում, և Էվոկաբանկը պատրաստ է դրան: Evocabank-ը տալիս է նոր միջավայր` սեփական փորձն ու գիտելիքները կիրառելու և նոր բարձունքների հասնելու համար: