Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ղեկավար/ Սիզընս Պարկ Սթեյշըն
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Father and Son Yeremyans LLC
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 21 մարտի, 2023

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է Սիզընս Պարկ Սթեյշընի ղեկավար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կազմակերպել և վերահսկել այգու ամենօրյա գործունեությունը և անձնակազմի աշխատանքը;
- Սահմանել յուրաքանչյուր սեզոնային իրադարձությունների ռազմավարությունը և մշակել հաջող կատարման ծրագիր;
- Մշակել, իրականացնել և վերահսկել այգու անխափան շահագործման համար անհրաժեշտ համակարգերն ու ընթացակարգերը;
- Կատարել սպառողների նախասիրությունների գնահատում, առաջարկել համապատասխան ծրագրեր;
- Պատասխանատու լինել ստեղծագործական գաղափարի իրագործման որակի համար;
- Վերահսկել այցելուների կողմից անվտանգության կանոնների պահպանումը;
- Կազմել իրեն հաշվետու անձնակազմի աշխատանքային գրաֆիկները, տեղաբաշխումը;
- Վերահսկել անձնակազմի կողմից անվտանգության կանոնների, սանիտարական և անձնական հիգիենայի պահանջների ներքին աշխատանքային կանոնակարգի աշխատանքային կարգապահության պահանջների կատարումը;
- Վերահսկել անհրաժեշտ ապրանքանյութական ռեսուրսների պաշարների առկայությունը;
- Պատասխանատու լինել այգու համար ձեռք բերված և առկա գույքի, հումքի որակի և ամբողջականության համար;
- Վերլուծել և պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել արդյունքի, ինչպես նաև առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ;
- Ապահովել Ընկերության գործարար գործունեության գաղտնիությունը;
- Իրականացնել հաստիքի առանձնահատկությունից և ընկերության ռազմավարությունից բխող այլ գործառույթներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Նվազագույնը 2 տարվա կառավարման փորձ;
- Թիմ ղեկավարելու ունակություն;
- Հետևողականություն աշխատանքում;
- Պլանավորելու գերազանց ունակություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը **@****************.*** էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ղեկավար/ Սիզընս Պարկ Սթեյշըն»)։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության մասին տեղեկության համար հետևեք հղմանը՝ http://yeremyanproject.com/: