Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Գլխավոր Հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Barsis
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 21 փետրվարի, 2020

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Բարսիս ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում աշխատանքային փորձով Գլխավոր Հաշվապահի։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կառավարել ֆինանսական և ծախսերի հաշվառման գործընթացը;
- Կառավարել ֆինանսների և հաշիվների ամենօրյա գործառնությունները;
- Ստեղծել հաշիվների ամբողջական փաթեթ և փակել դրանք ժամանակին;
- Կազմել ծրագրի ծախսերի բյուջե, հետևել, մոնիտորինգ և վերահսկողություն իրականացնել ծախսերի նկատմամբ;
- Ժամանակին ներկայացնել ամսական համախմբված ֆինանսական հաշվետվություններ, և վճարումների, դրամական հոսքերի կառավարման հաշվետվություններ;
- Կատարել աշխատավարձի հաշվարկ;
- Ներկայացնել ծրագրի ծախսերի հաշվետվություններ վերանայման և հաստատման համար;
- Ապահովել ընկերության պահանջները հարկային և աշխատանքային օրենսդրության, ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների և այլ իրավական ակտերի վերաբերյալ;
- Պատրաստել և ներկայացնել հարկային և ֆինանսական հաշվետվություններ ՀՀ Հարկային տեսչությանը, Աշխատանքի պետական ​​տեսչությանը, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններին;
- Իրականացնել հարկային և այլ պարտադիր վճարներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում և կարգով:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահության, աուդիտի կամ այլ հարակից ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Օրենսդրական նախագծերի կազմման և հստակեցման փորձ;
- ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի իմացություն;
- MS Office-ի գերազանց իմացություն;
- Բանակցային հմտություններ;
- Վերջնաժամկետներով պայմանավորված միջավայրում զարգանալու կարողություն;
- Բացառիկ կազմակերպչական և մաթեմատիկական հմտություններ;
- Թիմին մոտիվացնելու և սեփական օրինակով առաջնորդելու ունակություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Անհրաժեշտ որակավորում ունեցող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@******.** էլ. փոստին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գլխավոր Հաշվապահ»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Բարձր մրցակցային

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Ընկերության մասին տեղեկություն ստանալու համար խնդրում ենք հետևել հղմանը՝ http://barsis.am/ :