Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Գլխավոր Հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի Ֆիզիկային Ինստիտուտ)
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 26 հունվարի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիային (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ) անհրաժեշտ է Գլխավոր Հաշվապահ։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Վարել հաշվապահական հաշվառումը;
- Կազմել հաշվետվություններ՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության;
- Կազմել վիճակագրական վարչության հաշվետվությունները;
- Կազմել հաշվապահական փաստաթղթեր և վարել փաստաթղթաշրջանառությունը;
- Ձևակերպել ամենօրյա բանկային հաշիվները;
- Դուրս գրել էլեկտրոնային հարկային հաշիվները;
- Կազմել աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերը և վճարել;
- Իրականացնել գործընկերների դեբիտորների և կրեդիտորների հաշվառում;
- Կազմել ԵՏՄ հաշվետվություններ;
- Կատարել այլ աշխատանքներ ֆինանսական ղեկավարի հանձնարարությամբ;
- Մուտքագրել ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ
համապատասխան գործառնություններ;
- Իրականացնել նյութական արժեքների և հիմնական միջոցների, դրանց շարժերի հետ
կապված գործառնություններ;
- Գրանցել առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթեր;
- Անհրաժեշտության դեպքում աջակցել կամ փոխարինել թիմակիցներին։ 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում;
- Հաշվապահական միջազգային ստանդարտների գերազանց իմացություն; IFRS, ACCA որակավորման առկայությունը ցանկալի է;
- Հայկական ծրագրի գերազանց իմացություն;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հաշվապահական ոլորտում;
- Համակարգչային գիտելիքներ (MS Office);
- E-invoicing համակարգչային հավելվածի գերազանց տիրապետում;
- ՀԾ Բանկ-հաճախորդ ծրագրի իմացություն;
- ՀՀ հարկային օրենսգրքի և օրենսդրության գերազանց տիրապետում;
- Մեծ ծավալի ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրություն (CV) Լուսինե Բոյաջյանին ****@******.** (099730263) էլ․ հասցեով և Լևոն Միքաելյանին *.*********@****.** (010350071) էլ․ հասցեով: Վերջնական որոշումից առաջ լավագույն թեկնածուները կմասնակցեն հարցազրույցի:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի առաքելությունը կայանում է` Հայաստանում բարձր էներգիայի մասնիկների ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, տեսական ֆիզիկայի և բնագիտության ոլորտներում համաշխարհային կարգի հետազոտությունների կատարումը։ Լրացուցիչ ինֆորմացիայի համար խնդրում ենք այցելել www.yerphi.am