Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Գլխավոր Հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ «ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ»
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 20 մարտի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Կրեդիտ Կորպ ՈՒՎԿ փնտրում է թեկնածու Գլխավոր հաշվապահի թափուր հաստիքի համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել կազմակերպության հաշվապահական հաշվառման վարում;
- Պատրաստել և ներկայացնել հարկային հաշվետվություններ ՀՀ հարկային տեսչություն;
- Իրականացնել հարկային վճարումներ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով;
- Իրականացնել աշխատավարձի և աշխատակազմի հետ կապված այլ ծախսերի հաշվարկում և ձևակերպում;
- Իրականացնել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծության ապահովում, ֆինանսական վերլուծությունների պատրաստում;
- Կատարել ղեկավարության կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորոտւմ;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում;
- Գլխավոր հաշվապահի ՀՀ ԿԲ վկայականի առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- ԼSoft ծրագրի և MS Office ծրագրերի իմացություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը` հայերեն լեզվով ****@**********.** էլ. փոստին` վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գլխավոր հաշվապահ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Կրեդիտ Կորպ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը տրամադրում է տարատեսակ վարկեր: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝ http://creditcorp.am/ :