Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Գլխավոր Հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Ֆակտոր Տեղեկատվական Կենտրոն/ Factor Information Center
Վայր՝ Երևան, Հայաստան
Տևողություն՝ 18 փետրվարի, 2021թ․ - 31 դեկտեմբերի, 2021թ․
Դիմումների վերջնաժամկետ՝ 14 փետրվարի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Ֆակտոր տեղեկատվական կենտրոնը աշխատանքի է հրավիրում Գլխավոր հաշվապահի:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել հաշվապահական հաշվառման կազմակերպում և վարում ՀՀ հարկային օրենսդրության և միջազգային ստանդարտներին համապատասխան;
- Կազմել և ներկայացնել հարկային, Ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններ;
- Կատարել սույն պաշտոնի գործառույթներից բխող այլ հանձնարարություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն;
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, ցանկալի է ՀԿ ոլորտում;
- ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն;
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ;
- Հայկական Ծրագրերի իմացություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրությունն (CV) ուղարկել *********@******.** էլ. փոստին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գլխավոր Հաշվապահ»)։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Ֆակտոր տեղեկատվական կենտրոնը որպես բարձրագույն արժեք դիտարկելով իրավատեր քաղաքացուն՝ կոչված է կարևոր հենման կետ դառնալ քաղաքացիական հասարակության համար՝ ոչ միայն լինելով վերջինիս խոսափողը, այլև սեփական գաղափարներով և տեղեկատվական նախագծերով օժանդակելով Հայաստանում քաղաքացիական հասարակության ուժեղացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, սոցիալական արդարության և իրավահավասարության սկզբունքների քարոզչությանը և այդ ամենի շուրջ ՀՀ օրենսդրության գերակայության ապահովմանը: Տեղեկատվական կենտրոնը ամենօրյա պարբերականությամբ իր ընթերցողներին է մատուցում անկողմնակալ տեղեկատվություն, վիդեոռեպորտաժներ և հեղինակային հաղորդաշարեր: