Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Գլխավոր Հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Յուփեյ/ Upay
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 23 մայիսի, 2022

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Յուփեյ» ընկերությունը փնտրում է հմուտ գլխավոր հաշվապահ, որը կլինի Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի անդամ և պատրաստ կլինի ստանձնել պաշտոնի գործառույթների մասնագիտորեն կատարումը:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը;
- Կոորդինացնել հաշվապահա-ֆինանսական ընթացակարգերը և ընդհանուր հաշվապահական համակարգը;
- Անմիջականորեն իրականացնել և/ կամ վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշտգրտությունը, ֆինանսական համակարգողներին տրամադրել գործընկերների հետ ֆինանսական հարաբերությունների կարգավիճակի մասին տեղեկատվություն;
- Ապահովել կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգումը և հաշվառումը;
- Ապահովել հիմնական միջոցների, արագամաշ առարկաների, աշխատավարձի հաշվառումը, գործուղման նպատակով տրված առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունների ընդունումը;
- Կատարել կազմակերպության գույքի, հիմանական միջոցների, պարտականությունների գույքագրում;
- Իրականացնել տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքները;
- Համագործակցել աուդիտորական ընկերության հետ;
- Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, և ապահովել հաշվապահության վարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան;
- Պատրաստել հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունները:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 3 տարվա գլխավոր հաշվապահի աշխատանքային փորձ;
- Հարկային և հարակից օրենսդրության գերազանց իմացություն;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը ******@****.** հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գլխավոր հաշվապահ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Մրցունակ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Յուփեյ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպություն է: