Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Գլխավոր Հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Լավատեկա/ Lavateca
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 15 նոյեմբերի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Կես դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Լավատեկա» ՍՊ ընկերությանը անհրաժեշտ է գլխավոր հաշվապահ հարկային և ֆինանսական հաշվառում վարելու, հարկային և կառավարչական հաշվետվություններ պատրաստելու համար։ Լավագույն թեկնածուն ցանկալի է լինի աշխատասեր, մոտիվացված և անալիտիկ մտածելակերպով։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Վարել հարկային հաշվառումը և ներկայացնել հաշվետվություններ պետական մարմիններին;
- Վարել ֆինանսական/ կառավարչական հաշվառումը;
- Գրանցել առօրյա բոլոր գործարքները Էլեկտրոնային ծրագրերում;
- Պատրաստել կառավարչական հաշվետվություններ;
- Կազմակերպել հաշվետարի և գանձապահի առօրյա աշխատանքները:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բակալավրի աստիճան տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես գլխավոր հաշվապահ ԱԱՀ դաշտում աշխատող կազմակերպությունում;
- MS Excel-ի և հայկական ծրագրերի իմացություն;
- Սովորելու և զարգանալու պատրաստակամություն;
- Պատասխանավության բարձր զգացում և անալիտիկ մտածելակերպ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ******@*********.*** հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Գլխավոր հաշվապահ»)։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Խիստ մրցակցային