Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Գլխավոր Հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ AM Group
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 01 Հունվարի 2024

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Էյ Էմ Գրուպ ՍՊԸ-ն փնտրում է գլխավոր հաշվապահ գրասենյակում, հաշվապահական բաժնում աշխատելու համար։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի կազմում;
- Ընկերության ակտիվների և պարտավորությունների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլում;
- Հաշվապահական հաշվառման պատշաճ իրականացում, ֆինանսական և հաշվապահական հաշվետվությունների ապահովում։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Հաշվապահական և Excel ծրագրերի լավ իմացություն;
- E-invoicing և tax service ծրագրերի հետ աշխատելու փորձ;
- Հարկային օրենսգրքի հիմնական դրույթների իմացություն և կիրառելու փորձ;
- Ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն;
- Պլանավորման ունակություն;
- Առնվազն 4 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- Համակարգված աշխատելու կարողություն;
- Մարդկանց կառավարելու ունակություն;
- Թիմում աշխատելու կարողություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով ինքնակենսագրական **@*******.** էլ․հասցեին։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 10 588 424, +374 93 588 424 հեռախոսահամարներով:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Մրցակցային

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Աշխատանքային օրեր և ժամերը՝
Երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00
Շաբաթ 09։00-15։30

Աշխատանքի հասցե՝ ք. Երևան, Երվանդ Քոչար 8/2։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Կազմակերպությունը զբաղվում է մ/պլաստե և ալյումինե դռների և պատուհանների, մետաղական և ապակե կոնստրուկցիաների, բազրիքների արտադրությամբ և տեղադրմամբ, ալյուկաբոնդե պանելներով շինությունների երեսպատմամբ: