Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Գլխավոր Հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ EVE CAPITAL
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 04 Հուլիսի 2024

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

"Իվ Մենեջմենթ" շինարարական կազմակերպությանն անհրաժեշտ է գլխավոր հաշվապահ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

-Հաշվապահական հաշվառման վարում;
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում;
- Հարկերի հաշվարկում, հաշվետվությունների կազմում և ներկայացում;
- Նյութական արժեքների հաշվառում, այդ թվում՝ մուտքեր, ելքեր, արտադրության հաշվառում;
- Հիմնական միջոցների հաշվառում;
- Բանկային փոխանցումների իրականացում, բանկային հաշիվների քաղվածքների, դրամական միջոցների հաշվառում;
- Գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների իրականացում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական);
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ որպես գլխավոր հաշվապահ;
- Հարկային օրենսդրության իմացության բարձր մակարդակ;
- ՀԾ Հաշվապահ ծրագրի գերազանց իմացություն;
- Excel-ի բարդ ֆունկցիաներով աշխատելու իմացություն;
- E-invoicing, tax-online ծրագրերի իմացություն;
- Վերլուծական մտածողություն;
- Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն;
- Հաշվապահի և աուդիտորի որակավորման քննություններին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն;
- Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ***.*******@*****.*** էլ. հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.