Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Գլխավոր Հաշվապահ/ Ավագ Հարկային Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Crowe and Asatryans
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 26 փետրվարի, 2023

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊԸ (Քրոու Արմենիա) փնտրում է Գլխավոր հաշվապահի/ Ավագ hարկային մասնագետի իր թիմին միանալու նպատակով:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կազմել և ստուգել հաշվապահական փաստաթղթերը;
- Իրականացնել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում;
- Կատարել ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն;
- Կազմել աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերը;
- Պատրաստել ֆինանսական հաշվետվություններ;
- Անցկացնել հարկերի գծով հետազոտություններ;
- Տրամադրել հարկային խորհրդատվություն;
- Իրականացնել հարկային աուդիտ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն մասնագիտական կրթություն (առնվազն բակալավրի աստիճան);
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ;
- Ծանրաբեռնված աշխատանքի պատրաստակամություն;
- Առաջադրանքների՝ ժամանակին և որակով իրականացնելու ունակություն;
- Գերազանց վերլուծական հմտություններ;
- Microsoft Office փաթեթի լավ տիրապետում;
- Հաշվապահական Ծրագրի տիրապետում (ՀԾ);
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն;
- Նախընտրելի կլինեն ACCA կամ AAAA ուսանողները:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված թեկնածուներն իրենց լուսանկարով ինքնակենսագրականը կարող են ուղարկել *******@*****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գլխավոր Հաշվապահ/ Ավագ Հարկային Մասնագետ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊԸ-ն առաջարկում է հաշվապահական ծառայություններ, աուդիտ և խորհրդատվություն: Կազմակերպությունը հանդիսանում է Crowe Global հաշվապահական ընկերությունների ցանցի լիիրավ անդամ։ Crowe Global-ը մասնագիտական ծառայություններ է մատուցում 130 երկրներում։ Այն աշխարհում հաշվապահական ընկերությունների 8-րդ խոշորագույն ցանցն է։ Crowe Global- ը բաղկացած է 220 ֆիրմաներից՝ ավելի քան 42,000 աշխատակիցներով։