Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Գլխավոր Ինժեներ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ ԷՅ ԷՄ Գրուպ
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 18 փետրվարի, 2023

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք (երկուշաբթի - շաբաթ 09:00-19:00)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է Գլխավոր ինժեներ։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Վերահսկել և կոորդինացնել ստորաբաժանման ներսում աշխատանքների բաշխումը աշխատակիցների միջև;
- Իրականացնել աշխատանքների պլանավորում;
- Պատասխանատու լինել իր ստորաբաժանման կողմից իրականացվող նախագծերի շահութաբերության ապահովման համար;
- Պատասխանատու լինել ընտրված դետալների որակական հատկանիշների համար;
- Վերահսկել արտադրական աշխատանքների և նյութերի որակը;
- Հետևել հավաքման աշխատանքների՝ սահմանված ժամկետում կատարմանը;
- Իրականացնել նախագծի և նախահաշվում նշված հումք- նյութերի ցանկում առկա դետալների՝ միմյանց համապատասխանության ստուգում;
- Մասնակցել ինժեներական անձնակազմի հավաքագրման աշխատանքներին;
- Մասնակցել նոր շինությունների նախագծերի կառավարման ժողովներին, ներկայացնել առաջարկություններ;
- Հետևել ոլորտի զարգացումներին, ուսումնասիրել մրցակիցներին, մշակել և առաջարկություններ անել ընկերության հետագա զարգացման վերաբերյալ;
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարել պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն ինժեներական/ շինարարական կրթություն;
- Մասնագիտական աշխատանքային փորձ;
- Պլանավորման ունակություն;
- Մարդկանց կառավարելու ունակություն;
- Համակարգչային անհրաժեշտ ծրագրային գիտելիքներ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Նշված պայմաններին համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական **.***@****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գլխավոր Ինժեներ»): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 91588424 հեռախոսահամարով:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Աշխատավարձը սկսած 1,000,000 ՀՀ դրամից:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Կազմակերպությունը զբաղվում է մ/պլաստե և ալյումինե դռների և պատուհանների, մետաղական և ապակե կոնստրուկցիաների, բազրիքների արտադրությամբ և տեղադրմամբ, ալյուկաբոնդե պանելներով շինությունների երեսպատմամբ: Հասցե՝ ք. Երևան, Երվանդ Քոչար 8/2: