Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Գլխավոր Իրավաբան
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Enterprise Armenia
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 07 Հուլիսի 2023

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Ներդրումների Աջակցման Կենտրոն» հիմնադրամը փնտրում է (աշխատանքի է հրավիրում) գլխավոր իրավաբանի: Հիմնադրամը կարևորում է կազմակերպության շահերի բարձր արդյունավետությամբ պաշտպանությունը և փնտրում է գլխավոր իրավաբանի, ով կարող է աջակցել կազմակերպությանը այս գործում:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Համակարգել Հիմնադրամի իրավաբանական թիմի աշխատանքները;
- Կազմակերպել հիմնադրամի իրավական ակտերի մշակման գործընթացը;
- Ներկայացնել կազմակերպության շահերը դատական և այլ կառույցներում;
- Տրամադրել իրավական խորհրդատվություն հիմնադրամի աշխատակիցներին;
- Կազմել իրավաբանական բնույթի փաստաթղթեր;
- Աջակցել կազմակերպության իրավական գործունեությանը;
- Ապահովել գործընկերների հետ կնքվող փաստաթղթերի օրինականությունը;
- Կազմել դատավարական փաստաթղթեր (հայցեր, բողոքներ, դիրքորոշումներ):

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մասնագիտական ոլորտում;
- Համակարգչային գիտելիքներ, ներառյալ MS Office (Word, Excel, PowerPoint, Outlook)-ի իմացություն;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն; անգլերեն և ռուսերեն լեզուների բարձր մակարդակի իմացություն; այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ, համբերատարություն;
- Ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն;
- Ճշտապահություն, հետևողականություն;
- Բարձր էթիկական նորմեր;
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն և կոնֆլիկտների լուծման կարողություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական տվյալները (CV) հետևյալ էլ. փոստի հասցեին՝ **@***.**, ******.**********@***.**: CV-ներն ուղարկելիս խնդրում ենք նշել, թե որ հաստիքի համար եք դիմում («Գլխավոր Իրավաբան»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Էնթերփրայզ Արմենիան» («Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ) Հայաստանի ներդրումների խթանման պաշտոնական մարմինն է: Կենտրոնի առաջնային առաքելությունն է խթանել և սպասարկել օտարերկրյա և տեղական ներդրումները, ներգրավել նոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ, տրամադրել հետներդրումային սպասարկման ծառայություններ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալող օտարերկրյա ներդրողներին, ինչպես նաև աջակցել տեղական արտահանողներին: