Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Գլխավոր Խմբագիր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Ֆակտոր Տեղեկատվական Կենտրոն
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 12 ապրիլի, 2021 (17:00)

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ հայտարարում է մրցույթ՝ Factor.am կայքի գլխավոր խմբագրի հաստիքի համար։ Գլխավոր խմբագիրը պատասխանատու է լինելու կայքի բովանդակության համար՝ վերահսկելով դրա ստեղծման ողջ գործընթացը՝ նյութերի թեմաների մշակումից, արտադրական գործընթացի կազմակերպումից մինչեւ վերջնական հրապարակում։ Դա ենթադրում է որակյալ լրագրության չափանիշների, խմբագրական աշխատանքի գերազանց տիրապետում, ստեղծարար մտքի եւ թիմային աշխատանքի բարձր կարողություններ, ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների, խոսքի ազատության ջատագովում։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Մասնագիտական բարձրագույն կրթություն՝ առնվազն մագիստրի աստիճան;
- Լրագրողական աշխատանքի, այդ թվում՝ հեռուստալրագրության, առնվազն 5 տարվա փորձ;
- Խմբագրական աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ;
- Հայերենի գերազանց իմացություն; անգլերենի եւ ռուսերենի սահուն իմացություն;
- Թիմային աշխատանքի կազմակերպման կարողություններ;
- Սահմանված վերջնաժամկետների հստակ պահպանման աշխատանքային կարգապահություն;
- Արագ որոշումներ կայացնելու կարողություն;
- Համակարգչային անհրաժեշտ գիտելիքներ՝ МS Office -ի գերազանց իմացություն;
- Մեդիաոլորտին վերաբերող հայաստանյան օրենսդրության եւ միջազգային ստանդարտների խորքային գիտելիքներ;
- Ներհայաստանյան եւ միջազգային քաղաքական, դատաիրավական, սոցիալ-տնտեսական, մշակութային իրողությունների մասին բարձր տեղեկացվածություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված թեկնածուները կարող են ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV) և մոտիվացիոն նամակ *********@******.** էլ․հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գլխավոր Խմբագիր»): Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Կազմակերպության մասին տեղեկության համար հետևեք հղմանը՝ https://factor.am/: