Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Գլխավոր Տնօրենի Օգնական
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Proshyan Brandy Factory
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 25 Նոյեմբերի 2023թ․
Հայտարարության Կոդ՝ 001

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջական

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ Ընկերությունը փնտրում է գլխավոր տնօրենի օգնական:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Գործադիր տնօրենի տարաբնույթ պարտականությունների, ադմինիստրատիվ աջակցության իրականացում;
- Հեռախոսազանգերի և հաղորդագրությունների ընդունում;
- Հանդիպումների և ժողովների ժամանակացույցի կազմում;
- Գործընկերների, այցելուների պատշաճ դիմավորում, ըստ անհրաժեշտության՝ հյուրասիրության կազմակերպում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն;
- Արդյունավետ և կազմակերպված աշխատելու և արագ կողմնորշվելու ունակություն;
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն;
- Համակարգչային գիտելիքներ;
- Պատասխանատվության զգացում, ազնվություն, գաղտնապահություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Դիմելու համար խնդրում ենք Ձեր ռեզյումեն (միայն լուսանկարով) ուղարկել *.********@********.** էլ․ հասցեին:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Կներկայացվի հարցազրույցի ընթացքում

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 

Համապատասխան պահանջներն ապահովող դիմորդներ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

- Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից-ուրբաթ
- Աշխատանքային ժամերը՝ 09։00-18։00

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

1885 թվականից կոնյակի գործարանը գործարկվել է Պռոշյան գյուղում։ Ներկայիս արտադրամասերը բացվել են 1980-ական թվականներին` որպես Հայկական ԽՍՀ պետական ձեռնարկություն Երևանի հյուսիսարևմտյան ծայրամասում։ Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը 1996 թվականին սեփականաշնորհվել է[2]։

Հայկական կոնյակը գործարանի հիմնական արտադրանքն է, որը ստացվում է Արարատյան դաշտի բերրի խաղողից։ Գործարանն ունի նաև մի շարք այլ ապրանքներ, այդ թվում`գինի, մրգային գինի, օղի և պահածոյացված սնունդ։ Ընկերությունն արտադրում է նաև կոնյակների հուշանվերների մեծ հավաքածու։ Արտադրությունն ամբողջովին հիմնված է իտալական տեխնոլոգիայի վրա։

Գործարանի արտադրանքը մշտապես արտահանվում է Ռուսաստան, Ուկրաինա, Լատվիա, Բելառուս, Լիտվա, Վրաստան, Գերմանիա, Էստոնիա, ԱՄՆ, Հունաստան, Լեհաստան, Իսրայել, Հարավային Կորեա, Ղազախստան և Տաջիկստան
Բացի Երևանում տեղակայված գլխավոր գործարանը, ընկերությունը գործարկում է նաև Պռոշյան-Այգեստան գինու գործարանը Արմավիրի մարզի Այգեստան և Պռոշյան գյուղերում։ Սակայն ամբողջ շշալցման գործընթացը տեղի է ունենում Երևանում գտնվող հիմնական գործարանում։