Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Գնումների Ավագ Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ BaconProduct
Վայր՝ գ. Արզնի, Կոտայքի մարզ, Հայաստան
Տևողություն՝ Մշտական
Դիմումների վերջնաժամկետ՝ 02 ապրիլի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք (Երկուշաբթի - ուրբաթ 09:00-18:00)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Բեկոն Պրոդուկտ ընկերությունն աշխատանքի է հրավիրում Գնումների ավագ մասնագետի։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել անհրաժեշտ հումք/ նյութերի պատվերների կազմում համապատասխան ծրագրում և տրամադրում մատակարարներին;
- Իրականացնել համապատասխան պահանջագրերի հիման վրա գնումների ամբողջական գործընթացը;
- Մատակարարների հետ վարել բանակցություններ, նամակագրություն և կազմակերպել վերջիններիս վճարման գործընթացը;
- Կատարել պահանջվող ապրանքների շուկայի վերլուծություն, գնառաջարկների հավաքագրում, կազմում;
- Իրականացնել գնման ակտերի/ ուղեկցող փաստաթղթերի/ հարկային հաշիվների ստուգում փաստացի գնումների հետ, շեղումների բացահայտում և ներկայացում ղեկավարին;
- Մասնակցել և կազմակերպել գույքագրման գործընթացը, հավաքագրել գույքագրման տվյալներ և մուտքագրել համապատասխան ծրագիր;
- Բացահայտել նոր մատակարարներ և գեներացնել տեղեկատվություն համապատասխան ծրագրում;
- Կազմել ամսական/ եռամսյակային/ տարեկան հաշվետվություններ անմիջական ղեկավարի պահանջով;
- Կատարել ղեկավարի հանձնարարությամբ այլ գործառույթներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում, մասնավորապես՝ ֆինանսներ, մաթեմատիկական մոդելներ, վիճակագրություն;
- Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ գնումների կամ հարակից ոլորտում;
- Հաղորդակցության և միջանձնային շփումների, բանակցությունների վարման գերազանց կարողություններ;
- Պաշտոնական նամակգրության վարման գերազանց հմտություններ;
- 1C-ի 8.3 լավ իմացություն;
- Microsoft Office ծրագրի իմացություն, մասնավորապես՝ Excel-ի գերազանց իմացություն;
- Վերլուծական մտածողություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերեն լեզվի լավ իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել **@*****.** էլ. փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով («Գնումների Ավագ Մասնագետ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Մրցակցային

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Ընկերության առավելությունները՝
- Մասնագիտական զարգացման հնարավորություն;
- Կարիերայի աճի հնարավորություն;
- Ծառայողական տրանսպորտի տրամադրում;
- Անվճար սննդի տրամադրում։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Բեկոն Պրոդուկտ ՍՊԸ հիմնադրվել է 1995 թ.: Ընկերությունը զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ։ Բեկոն Պրոդուկտ ընկերությունը գտնվում է Արզնի համայնքում: