Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Գրաֆիկական Դիզայներ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Enterprise Armenia
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 30 սեպտեմբերի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը փնտրում է Գրաֆիկական դիզայներ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել հիմնադրամի տեղեկատվական և առաջմղման նյութերի ձևավորում (տեղեկագրեր, բուկլետներ, տեղեկատվական թերթիկներ և այլն);
- Ստեղծել և ձևավորել գրաֆիկական պատկերներ, ինֆոգրաֆիկներ սոցիալական մեդիայի և կայքի համար;
- Կատարել միջոցառումների համար տպագրական նյութերի ձևավորում և տպագրական աշխատանքների կազմակերպում և համակարգում;
- Իրականացնել հիմնադրամի ընթացիկ և ամփոփիչ հաշվետվությունների, շնորհանդեսների ձևավորում և տպագրության կազմակերպում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում;
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- Adobe Photoshop, Adobe Illustrator, CorelDRAW ծրագրերի իմացություն;
- Տնտեսական տեղեկատվության վիզուալիզացիայի փորձ; ինֆոգրաֆիկներ մշակելու իմացություն;
- Անիմացիաներ ստեղծելու ունակությունը կդիտվի որպես առավելություն;
- Վիդեո մոնտաժի բազային իմացությունը ցանկալի է;
- Ստեղծագործական մտածողություն;
- Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է;
- Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն և բարձր պատասխանատվություն;
- Հաղորդակցման հմտություններ և նախաձեռնողականություն;
- Թիմային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն;
- Տպարանների հետ համագործակցելու և տպագրական աշխատանքները կազմակերպելու փորձը ցանկալի է:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Բոլոր հետաքրքրված և համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) և պորտֆոլիոն **@***.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գրաֆիկական դիզայներ»): Առանց պորտֆոլիոյի ներկայացված հայտերը չեն դիտարկվելու:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գործունեությունն ուղղված է երկրի փոքր և միջին ձեռնարկություններին պետական աջակցություն ցուցաբերմանը։