Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Գործավար
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Բեսթ Սոլյուշնս/ Best Solutions
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 31 հուլիսի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Բեսթ Սոլյուշնս» ՍՊԸ փնտրում է Գործավար ադմինիստրատիվ աշխատանքները կանոնակարգելու համար։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Պատասխանել գրասենյակի հեռախոսազանգերին և համակարգել դրանք;
- Կանոնակարգել գրասենյակի փաստաթղթաշրջանառությունը;
- Իրականացնել գրասենյակի կայքի և սոց. Էջերի համակարգում և վերահսկողություն;
- Վերահսկել գրասենյակային ծախսերը և գնումները;
- Ամրագրել և կազմակերպել հանդիպումները;
- Իրականացնել գրասենյակի արտաքին կապերի համակարգում;
- Համակարգել ներթիմային կապերը;
- Իրականացնել գրասենյակի ընդհանուր գործավարություն, գրանցումների վարում։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ` առնվազն MS Word և MS Excell ծրագրերի վարժ տիրապետում;
- Ժամանակի կառավարման հմտություններ;
- Սթրեսային և լարված իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու և նման իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն;
- Նախաձեռնողականություն;
- Բարեհամբույր և համբերատար հաղորդակցման (այդ թվում էլեկտրոնային հեռահաղորդակցման) և բանակցային հմտություններ։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց նկարով ինքնակենսագրականը (CV/ Resume) ****@*****.** էլ. հասցեին` նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Գործավար»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Բեսթ Սոլյուշնս» փաստաբանական և հաշտարարական գրասենյակը հիմնադրվել է փաստաբան և արտոնագրված հաշտարար Վահե Աստվածատրյանի կողմից 2015 թվականի նոյեմբերի 10-ին: Գրասենյակը մատուցում է իրավաբանական և հաշտարարական ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց` տրամադրելով ինչպես մշտական հիմունքներով ընթացիկ իրավաբանական սպասարկում, այնպես էլ որոշակի գործերով իրավաբանական ծառայություններ: Կազմակերպության մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ https://bestsolutions.am/: