Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Գործավարուհի
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Պռոշյանի Կոնյակի Գործարան/ Proshyan Brandy Factory
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 21 հոկտեմբերի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Պռոշյանի Կոնյակի Գործարանը փնտրում է առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձով գործավարուհի։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել ընկերության փաստաթղթաշրջանառության կառավարում;
- Իրականացնել ընկերության էլեկտրոնային փոստի կառավարում, նամակների ընդունում և փոխանցում համապատասխան ստորաբաժանումներին;
- Կազմակերպել գործնական հանդիպումներ;
- Կազմակերպել ընկերության այցելուների արդյունավետ և բարեկիրթ ընդունելություն;
- Իրականացնել կադրային գործավարություն;
- Տնօրենի անմիջական այլ հանձնարարությունների կատարում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն; բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Համակարգչային գիտելիքներ;
- Պատասխանատվության բարձր զգացում, արագ կողմնորոշվելու կարողություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) ********@****.** էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Գործավարուհի»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Սկսած 180,000 ՀՀ դրամից (զուտ աշխատավարձ)

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Պռոշյանի կոնյակի գործարանը տասնամյակների նվիրված գործունեության արդյունքում այսօր ունի ալկոհոլային ըմպելիքների ամենալայն տեսականին Հայաստանում և արտահանում է իր արտադրանքն ավելի քան 30 երկիր: Լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ https://www.proshyan.am/hy/factory: