Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Գյուղատնտեսական Նախագծերի Ղեկավար
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Father and Son Yeremyans LLC
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 19 փետրվարի, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Երեմյան Փրոջեքթսը փնտրում է Գյուղատնտեսական նախագծերի ղեկավար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ղեկավարել Ընկերության գյուղատնտեսության ոլորտը;
- Սահմանել և ձևակերպել Ընկերության գյուղատնտեսության ոլորտի զարգացման ռազմավարությունները և ընթացակարգերը;
- Կազմակերպել գյուղատնտեսական նախագծերի ռազմավարության կատարումը;
- Կազմակերպել և իրականացնել Ընկերության ֆերմերային տնտեսությունների բնականոն աշխատանքների համակարգումը և հսկման գործառույթները;
- Վերլուծել գործառույթի կատարումը և զարգացման համար առաջարկել ուղղիչ գործողությունների ծրագրեր;
- Համակարգել նոր մեկնարկվող ոլորտային նախագծերը;
- Կատարել ոլորտում ներդրումային արդյունավետության գնահատում և ռազմավարական կանխատեսումներ;
- Հետևել, վերահսկել ու գնահատել գործառնական և ֆինանսական կատարողականները;
- Ներկայացնել հաշվետվություններ ֆերմաների գործունեության, գույքի օգտագործման, իրականացրած ծրագրերի և դրանց արդյունավետության, դրամական միջոցների և կանոնադրական նպատակներին ուղղված ծախսերի վերաբերյալ;
- Ներկայացնել հաշվետվություններ առաջընթացների և ձեռքբերումների վերաբերյալ;
- Իրականացնել աշխատողների ընտրությունը, նրանց տեղաբաշխումը և նպատակային ներգրավումը;
- Համագործակցել մասնավոր սեկտորի և այլ պետական մարմինների հետ նախագծերի և դրա գործընթացներին վերաբերող հարցերի հետ կապված;
- Կառավարել նախագծերի ռիսկերը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն գյուղատնտեսության, գյուղատնտեսական տնտեսագիտության, տնտեսագիտության կամ հարակից բնագավառներում;
- Նվազագույնը 5 տարվա կառավարման փորձ;
- Առնվազն 3 տարվա ծրագրերի կառավարման աշխատանքային փորձ գյուղատնտեսության և այլ հարակից ոլորտներում;
- Ռազմավարական պլանավորման և իրագործման, նախագծերի ղեկավարման փորձ;
- Իրազեկվածություն միջազգային կազմակերպությունների ընթացակարգերին;
- Համակարգչային գրագիտություն;
- Արդյունքների ստացման նպատակասլացություն;
- Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ;
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ;
- Հաշվետվությունների կազմման հմտություններ, ինչպես նաև ֆինանսական տվյալների վերլուծության իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը **@****************.*** էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում անպայման նշելով հաստիքի անվանումը («Գյուղատնտեսական Նախագծերի Ղեկավար»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Երեմյան Փրոջեքթսը ներկայացնում է «Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ: Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝ http://yeremyanproject.com/ :