Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Արտադրամասի Ավագ Հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Father and Son Yeremyans LLC
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 23 ապրիլի, 2022

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է արտադրամասի ավագ հաշվապահ։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կատարել արտադրության հետ կապված մուտքերի, դուրսգրումների, վաճառքների և տեղաշարժերի ձևակերպումներ;
- Վարել արտադրամասերի հաշվառումը;
- Իրականացնել փաստաթղթաշրջանառության ապահովում և վերահսկողություն;
- Կատարել գործարանի հաշվառման հետ կապված տարբեր գործառույթներ;
- Իրականացնել հաշվետարների կողմից կատարված աշխատանքների վերահսկողություն;
- Կատարել ապրանքների ինքնարժեքերի և վաճառքի գների վերլուծություն;
- Ներկայացնել հաշվետվություններ անմիջական ղեկավարին:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ մթերքի արտադրության ոլորտում;
- ՀԾ հաշվապահ 7-ի գերազանց իմացություն;
- ՀԾ Ձեռնարկության իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- MS Office ծրագրերի իմացություն;
- Հաղորդակցվելու կարողություն;
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն;
- Թիմում աշխատելու հմտություն;
- Պատասխանատվության բարձր զգացում և մարդկային բարձր որակներ։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ***********@****************.*** էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Արտադրամասի ավագ հաշվապահ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Երեմյան Փրոջեքթս»-ը ներկայացնում է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն։ Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝ http://yeremyanproject.com/: