Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հաղորդակցության Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Enterprise Armenia
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 02 օգոստոսի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Ներդրումների Աջակցման Կենտրոն (ՆԱԿ) հիմնադրամը փնտրում է Հաղորդակցության Մասնագետ, որը սոցիալական մեդիայի մարքեթինգի փորձառու, ստեղծարար և մոտիվացված փորձագետ է՝ ՆԱԿ-ի գործառույթներին աջակցելու համար։ Փորձագետը պատասխանատու կլինի ընկերության սոցիալական մեդիայի ռազմավարության մշակման, պլանավորման, իրագործման և մոնիթորինգի համար։ Ծառայություն մատուցողը կմիանա Հաղորդակցության թիմին և պատասխանատու կլինի սոցիալական հարթակների վերլուծության, կառավարման և սոցիալական մեդիայի բովանդակության կերտման, ինչպես նաև սոցիալական մեդիա արշավների զարգացման և հաջողության ապահովման համար։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Գրել, խմբագրել և թարգմանել տարբեր նյութեր սոցիալական մեդիա հարթակների համար;
- Մշակել, իրականացնել և կառավարել կազմակերպության սոցիալական մեդիայի հարթակների ռազմավարությունը;
- Տեղեկացված լինել սոցիալական մեդիայի կառավարման վերջին լավագույն նորույթներին և պարբերաբար թարմացնել;
- Անհրաժեշտության դեպքում կազմել և խմբագրել մամուլի հաղորդագրություններ;
- Աշխատել վիզուալ բովանդակություն մշակողի և դիզայների հետ՝ ապահովելով տեղեկատվական և գրավիչ նյութեր;
- Սերտորեն համագործակցել Կենտրոնում գործող բոլոր թիմերի հետ՝ հետաքրքիր տեղեկատվություն ստեղծելու նպատակով;
- Հետևել և վերլուծել անալիտիկ տվյալները՝ հասկանալու սոցիալական մեդիա արշավների արդյունավետությունն ու կիրառել ստացված ինֆորմացիան՝ հետագա արշավներն առավել արդյունավետ կազմակերպելու համար;
- Օպերատիվ կերպով արձագանքել կամ պատասխանել սոցիալական մեդիայի հարթակների օգտատերերի գրառումներին ու նամակներին;
- Հետևել տեղական և միջազգային մամուլում ու սոցիալական հարթակներում Հայաստանի ներդրումային և տնտեսական գրավչությունների մասին հրապարակումներին՝ անհրաժեշտության դեպքում զետեղելով դրանք Կենտրոնի հարթակներում։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բակալավրի կոչում հաղորդակցության, մարքեթինգի, հանրային կապերի կամ այլ համապատասխան ոլորտում;
- Առնվազն 2 տարվա փորձ լրագրության, հանրային կապերի կամ հարակից ոլորտներում;
- Առնվազն 3 տարվա փորձ որպես սոցիալական մեդիայի մասնագետ կամ նմանատիպ այլ պաշտոններում;
- Facebook, Instagram, Twitter, LinkedIn, YouTube և այլ սոցիալական մեդիայի հարթակների գերազանց իմացություն;
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Սոցիալական մեդիայի կառավարման և վերլուծության գործիքների տիրապետում;
- Վեբ դիզայնի իմացություն և փորձ;
- Սոցիալական մեդիայի արդյունավետ արշավների կազմակերպման փորձ;
- Սոցիալական մեդիայի արդյունավետության ցուցիչների լավ իմացություն;
- Ստեղծարար մտածողություն;
- Ուժեղ միջանձնային շփման, կազմակերպչական, հաղորդակցության և ներկայացման հմտություններ;
- Բովանդակության կերտման ու ժամանակի կառավարման գերազանց հմտություններ;
- Ժամանակի լավ կառավարման և միջմարդկային ու հաղորդակցման հմտություններ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) ուղեկցող նամակի հետ **@***.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաղորդակցության Մասնագետ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 

Սոցիալական մեդիայի մարքեթինգի բնագավառում հմտացած մասնագետներ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Կազմակերպության մասին տեղեկություն ստանալու համար հետևեք հղմանը՝ http://www.isc.am/ :