Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Համակարգչային Տեխնիկայի Վերանորոգման Ինժեներ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Բի Լայն ՍՊԸ
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 02 հոկտեմբերի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Բի Լայն» ՍՊԸ փնտրում է համակարգչային տեխնիկայի վերանորոգման ինժեներ «Hewlett Packard Inc.» ընկերության պաշտոնական սերվիս կենտրոնում աշխատելու համար։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել առաջատար արտադրողների (մասնավորապես HP) դյուրակիր համակարգիչների, համակարգիչների, մոնոբլոկերի, մոնիտորների և տպիչ սարքերի (պրինտեր, պլոտեր) դիագնոստիկա և ստացիոնար վերանորոգում բլոկերի մակարդակով;
- Հաճախորդներին տրամադրել խորհրդատվություն համակարգչային և պրինտերային տեխնիկայի մասով, տրամադրել աջակցության տեխնիկական այլ հարցերով;
- Իրականացնել hամակարգչային և պերիֆերիկ սարքերի ծրագրերի տեղակայում, խնդիրների ու խափանումների վերացում։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն տեխնիկական կրթություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում;
- Windows օպերացիոն համակարգի իմացություն;
- Դյուրակիր համակարգիչների, համակարգիչների, մոնոբլոկների, մոնիտորների և տպիչ սարքերի վերանորոգման փորձ;
- Տեխնիկական անգլերենի և ռուսերենի իմացություն;
- Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու ունակություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Վերլուծական մտածողություն;
- Ժամանակի պլանավորում և վերջնաժամկետների պահպանման ունակություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն;
- Նախաձեռնողականություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել ___ էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Համակարգչային տեխնիկայի վերանորոգման ինժեներ»)։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.