Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հանրային Կապերի և Հաղորդակցման Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Right Side Human Rights Defender
Վայր՝ Երևան, Հայաստան
Տևողություն՝ Տևողությունը՝ պայմանագրային (1 տարի՝ երկարաձգման հնարավորությամբ) Փորձաշրջան՝ 1 ամիս
Դիմումների վերջնաժամկետ՝ 01 Հուլիսի 2024

ԴՐՈւՅՔ՝ 

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 12:00-19:00

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է Հանրային կապերի և հաղորդակցման մասնագետի թափուր հաստիքի մրցույթ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Գրել, խմբագրել, սրբագրել և թարգմանել բազմազան թեմաներով տեքստային նյութեր, հոդվածներ կազմակերպության պաշտոնական կայքէջի համար, թարմացնել կայքէջի բովանդակությունը;
- Կառավարել կազմակերպության սոցիալական մեդիայի էջերը;
- Ստեղծել տարածելի բովանդակություն՝ համապատասխան համագործակցային կապեր հաստատելու և կազմակերպության առաքելությունը ծավալելու նպատակով;
- Պատրաստել մամլո հաղորդագրություններ, լրատվամիջոցների համար տեղեկատվություն, հայտարարություններ, ինչպես նաև պաստառների և ելույթների բովանդակություն;
- Համագործակցային կապեր հաստատել այլ կառույցների հետ, ինչպես նաև լրատվամիջոցների հետ՝ կազմակերպության նորությունները և այլ նախաձեռնությունները լուսաբանելու նպատակով;
- Իրականացնել կազմակերպության գործունեության վերաբերյալ լրատվամիջոցների լուսաբանումների և սոցիալական մեդիայի քննարկումների մշտադիտարկում;
- Հաստատել արտաքին կապեր, վարել հաղորդակցություն և բանակցություններ;
- Մասնակցել կազմակերպության միջոցառումների և նախաձեռնությունների մշակմանը և մեկնարկմանը, դրանց մասին տեղեկագրերի պատրաստմանը;
- Կառավարել ներքին հաղորդակցման առկա միջոցները (ամփոփագրեր, տեղեկագրեր, էլ. նամակներ, հուշագրեր, հայտարարություններ, և այլն);
- Համագործակցել թիմի հետ, աջակցել կազմակերպության` ծառայությունների տրամադրմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը;
- Ըստ կարիքի և սահմանված դեպքերում՝ մասնակցել և ներկայացնել կազմակերպության գործունեությունը տեղական և միջազգային հարթակներում;
- Հետևել և իրականացնել է ղեկավարի հանձնարարությունները, հետևել պարտականությունների ճիշտ և ժամանակին իրականացմանը;
- Մասնակցել աշխատակազմի և կազմակերպության այլ հանդիպումներին, կազմել և ներկայացնել հաշվետվությունների;
- Օգնել գրաֆիկ դիզայներին բովանդակության մասով;
- Իրականացնել կազմակերպության ռազմավարական պլանից, կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող՝ պաշտոնի հետ կապված այլ աշխատանքներ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բանասիրության, լրագրության կամ այլ հարակից մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մասնագիտական աշխատանքային առնվազն 2 տարվա փորձ;
- Թվային մեդիա գործիքների տիրապետում, տեղեկատվությունը գրավոր ձևով արդյունավետ ներկայացնելու կարողություն;
- Հայերենի և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- MC Office-ի իմացություն;
- Գենդերային զգայունություն, ԼԳԲՏԻՔ անձանց հետ աշխատելու փորձ, միջանձնային հարաբերությունների, հեռախոսավարության և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ;
- Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն;
- Աշխատանքի պլանավորման հմտություններ;
- Առաջադրված խնդիրները/նպատակները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու հմտություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով ************@*****.*** էլ․ հասցեին մինչև 2024թ․-ի հուլիսի 1-ը՝ նամակի վերնագրում նշելով «Հանրային կապերի և հաղորդակցման մասնագետ»:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

“Right Side” is the first and leading trans and sex workers community-based rights defender non-governmental organization for the protection of transgender people and sex workers in the region. The “Right Side” NGO was registered by the State Register of Legal Entities Agency of the Ministry of Justice of the Republic of Armenia as a human rights defender NGO on January 25, 2016. It carries out its activities based on its bylaws, in the whole territory of the Republic of Armenia, outside the territory of the Republic of Armenia, according to the local legislation of that country. The organization has established cooperative relations with diplomatic missions, UN agencies, CoE, other intergovernmental, non-governmental, international, local organizations and networks.