Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել մոդերն տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
hanrayin-kaperi-ev-mijvocarvoumneri-hamakargvogh
Հանրային Կապերի և Միջոցառումների Համակարգող
25 Փետրվար 2021
provision-of-training-services-2
Provision of Training Services
17 Մարտ 2026
senior-consultant-cbd-cop17-preparations-2
Senior Consultant, CBD COP17 Preparations
18 Մարտ 2026
head-of-revenue-promotion-system
Head of Revenue & Promotion System
03 Մարտ 2026
rental-driver-withwithout-vehicle-2
Rental Driver With/Without Vehicle
16 Մարտ 2026
translatorinterpreter-farsi-armenian
Translator/Interpreter – Farsi-Armenian
16 Մարտ 2026
intern-for-giz-armenia-country-office-3
Intern for GIZ Armenia Country Office
18 Մարտ 2026
finansakan-masnaget-4
Ֆինանսական մասնագետ
10 Մարտ 2026
administrative-assistantemployment-or-service-contract
Administrative Assistant/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
logisticianemployment-or-service-contract
Logistician/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
me-assistant-employment-or-service-contract
M&E Assistant /Employment OR Service Contract
16 Մարտ 2026
project-officeremployment-or-service-contract
Project Officer/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
thaphqi-veranvorvogman-ev-nerkman-masnaget-4
Թափքի Վերանորոգման և Ներկման Մասնագետ
16 Մարտ 2026
project-facilitatoremployment-or-service-contract
Project Facilitator/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
tpagrich
Տպագրիչ
27 Մարտ 2026
driver-eu-mission-in-armenia
Driver
06 Մարտ 2026
press-and-public-information-officer
Press and Public Information Officer
06 Մարտ 2026
security-assistant-eu-mission-in-armenia
Security Assistant
06 Մարտ 2026
harthaki-bvovandakvouthyan-barelavman-tsarayvouthyvounner-matvoucvogh-ynkervouthyan-nergravvoum
ՀԱՐԹԱԿԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ
18 Մարտ 2026
cybersecurity-engineer
Cybersecurity Engineer
27 Փետրվար 2026
interpreter-eu-mission-in-armenia
Interpreter
06 Մարտ 2026
bvovandakvouthyan-taratsman-ev-lsarani-nergravman-masnaget
Բովանդակության Տարածման և Լսարանի Ներգրավման Մասնագետ
10 Մարտ 2026
store-manger-feb26
Store Manger
20 Փետրվար 2026
concept-note-and-call-for-applications-research-academy-on-human-rights-research-in-armenia-april-october-2026
Concept Note and Call for Applications Research Academy on Human Rights Research in Armenia (April–October 2026)
03 Մարտ 2026
varvord-araqich-grand-candy
Վարորդ-առաքիչ
03 Մարտ 2026
call-for-proposals-open-call-for-ideas-by-women-led-ngos
Call for Proposals - Open Call for Ideas by Women-led NGOs
16 Փետրվար 2026
team-assistant-expert-services-fmd-ipc-internationale
Team Assistant – Expert Services (f/m/d)
24 Փետրվար 2026
bzhshkakan-nerkayacvoucich-giga-farm
Բժշկական Ներկայացուցիչ
16 Փետրվար 2026
hayteri-nerkayacman-hraver-bac-gaghapharneri-mrcvouyth-kananc-kvoghmic-ghekavarvvogh-hasarakakan-kazmakerpvouthyvounneri-hamar
Հայտերի Ներկայացման Հրավեր "Բաց Գաղափարների Մրցույթ Կանանց Կողմից Ղեկավարվող Հասարակական Կազմակերպությունների Համար"
16 Փետրվար 2026
banvvorvouhi-grand-candy
Բանվոր(ուհի)
03 Մարտ 2026
Հանրային Կապերի և Միջոցառումների Համակարգող
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ UFAR
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 10 մարտի, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Հայաստանում ֆրանսիական համալսարանը փնտրում է Հանրային կապերի և միջոցառումների համակարգող: Ռեկտորի ղեկավարությամբ և ԶԼՄ հաղորդակցության և հանրային կապերի կենտրոնի պատասխանատուի հսկողությամբ՝ Հանրային կապերի և միջոցառումների համակարգողը պետք է ղեկավարի լրագրողների և լրատվամիջոցների, ինչպես նաև ՀՖՀՀ-ի խթանմանը նպաստող բոլոր գործընկերների հետ հարաբերությունները: Նա պետք է կազմակերպի և ապահովի ՀՖՀՀ-ում և ՀՖՀՀ-ից դուրս պարբերաբար և մեկ անգամ անցկացվող միջոցառումների բնականոն ընթացքը: Հանրային կապերի և միջոցառումների համակարգողը՝ կենտրոնի պատասխանատուի հետ համագործակցաբար, պետք է մասնակցի հաստատության հաղորդակցության նյութերի և տպագրական աշխատանքների իրականացմանը: Հանրային կապերի և միջոցառումների համակարգողը պետք է սերտ համագործակցի բովանդակության և թվային հաղորդակցության համակարգողի հետ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

Կապ լրատվամիջոցների/ լրագրողների հետ
- Համագործակցել Կենտրոնի պատասխանատուի հետ տարբեր մեդիա նախագծերի մշակման գործում;
- Պատրաստել հոդվածներ, հաղորդագրություններ, նամակներ, հիշեցումներ լրատվամիջոցների համար, կատարել թարգմանություններ և խմբագրման աշխատանքներ;
- Կազմակերպել մամլո ասուլիսներ և այլ միջոցառումներ (ժողովներ, նախաճաշեր և այլն), որոնք նպատակ ունեն հավատարիմ գործընկեր դարձնելու լրագրողներին, բլոգերներին, քոնթենտների հեղինակների և ազդեցություն գործող անձանց:

Մշտադիտարկման գործառույթներ
- Կատարել համալսարանի համբավի մեդիա-մշտադիտարկում;
- Տնօրինության և այլ բաժինների համար պատրաստել մամուլի անդրադարձ՝ ՀՖՀՀ համբավին առնչվող տեղի ունեցած միջոցառումների և հայկական բարձրագույն կրթության համատեքստի շրջանակում;
- Մշտադիտարկել և առանձնացնել ՀՖՀՀ-ի հնարավոր գործընկերներին՝ միջոցառումների, համագործակցության, բարեգործությունների և այլ ծրագրերում ներգրավելու համար;
- Թարմացնել ՀՖՀՀ-ի կոնտակտային անձանց ցուցակները, կապ պահել կոնտակտային անձանց հետ տարբեր միջոցառումների և առիթների համար։

Հանրային կապեր և միջոցառումների կազմակերպում
- Կազմակերպել, ապահովել ՀՖՀՀ-ի պարբերական միջոցառումների խթանումը և վեբ ինդեքսավորումը՝ վերամուտ և նոր ուսանողների ողջունում, դիպլոմների հանձնման արարողություն, բաց դռների օր, բարձրագույն կրթությանն առնչվող ցուցահանդեսներ և այլն;
- Կապ պահել ուսանողների՝ մասնավորապես Ուսանողական խորհրդի հետ՝ նրանց գործունեությունն արժևորելու, նրանց գործառույթների հաղորդակցությանն աջակցելու համար:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Դիպլոմ հաղորդակցության, լրագրության, օտար լեզուների կամ աշխատանքին առնչվող այլ ոլորտում;
- Մամուլի հետ կապի և հաղորդակցության ոլորտում փորձը ցանկալի է;
- Մարքեթինգի ոլորտի փորձը ցանկալի է;
- Խմբագրական տեխնիկայի և գործիքների տիրապետում;
- Ֆրանսերեն և հայերեն լեզուների (գրավոր և բանավոր) գերազանց իմացություն; անգլերեն լեզվի (գրավոր և բանավոր) իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Արագաշարժություն՝ հրատապ առաջադրանքները կատարելու համար;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Առաջարկություններ անելու կարողություն և նախաձեռնողականություն;
- Հասանելիություն (միջոցառումները կարող են տեղի ունենալ երեկոյան կամ հանգստյան օրերին);
- Շփման և հաղորդակցման հմտություններ;
- Բազմաֆունկցիոնալ աշխատանքներ կատարելու կարողություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (հայերեն և ֆրանսերեն լեզուներով, մոտիվացիոն նամակ (հայերեն և ֆրանսերեն լեզուներով) և բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթերի սկանավորված տարբերակները ***@****.** էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Հանրային կապերի և միջոցառումների համակարգող»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ « Հանրային կապերի և միջոցառումների համակարգող». - Chargé des relations publiques et des projets événementiel.docx

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ստեղծվել է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից 1995թ. մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության շրջանակներում: Հիմնադիրները՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի ու Կրթության և գիտության նախարարությունները, Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, այսպիսով, կարևորել են հայ երիտասարդների դաստիարակության և կրթության գործը՝ ի շահ Հայաստանի և պատմականորեն երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների զարգացման: Համալսարանի Հոգաբարձուների խորհրդում ներգրավված են Հայաստանի ու Ֆրանսիայի Արտաքին գործերի, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունների, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներ: Համալսարանի մանկավարժական և վարչական կառավարումն իրականացվում է հայ-ֆրանսիական աշխատակազմի կողմից՝ ֆրանսիացի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստի գլխավորությամբ: ՀՖՀՀ-ի պատմական ակադեմիական գործընկերը Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանն է: 2018թ․-ից ի վեր ՀՖՀՀ-ն ակադեմիական համագործակցություն է սկսել նաև Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ստեղծման շրջանակներում։