Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հարցազրուցավար
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ HEKS-EPER
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 10 Oգոստոսի 2025թ․

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

.
Հարցում hամայնքների դիմակայունության վերաբերյալ

Ընդհանուր տեղեկատվություն
HEKS/EPER Հայաստանը աշխատանքի է հրավիրում հարցազրուցավարների՝ Հայաստանի հինգ համայնքներում անցկացվելիք համայնքների դիմակայունության հանրային կարծիքի ուսումնասիրության շրջանակներում։

Նպատակներ
Այս նախաձեռնության նպատակն է նպաստել համայնքների մակարդակով աղետների պատրաստվածության և բազմավտանգ հաղորդակցության կարողությունների զարգացմանը։
Հիմնական նպատակն է իրականացնել քանակական հարցում, որի արդյունքում կփաստագրվեն՝
- Բազմավտանգ ռիսկերին պատրաստվածության վերաբերյալ բնակչության դիրքորոշումը, վարքագիծը և փորձառությունը,
- Համայնքներում առկա տենդենցները, կարիքներն ու բացերը,
- Համապարփակ, ապացույցների վրա հիմնված պատկերացումներ, որոնք կծառայեն որպես հիմք՝ ծրագրերի, ռիսկերի հաղորդակցության և աղետներին արձագանքման ռազմավարությունների մշակման համար։

Ժամկետներ
Աշխատանքը կտևի մոտ չորս շաբաթ՝ պայմանագրի ստորագրման պահից սկսված։ Մանրամասն գործողությունների ժամանակացույցը՝ ներառյալ պատրաստվածությունը, փորձարկումը, տվյալների հավաքագրումը և որակի վերահսկումը, կհամաձայնեցվի ընտրված մասնակիցների հետ։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

.
Աշխատանքի ծավալ
Ընտրված հարցավարները կկատարեն հետևյալ աշխատանքները․
- Մասնակցություն հարցազրուցավարների համար նախատեսված դասընթացին;
- Հարցաթերթիկի փորձարկում և վերջնականացում;
- Տվյալների հավաքագրում նշված հինգ համայնքներում՝ օգտագործելով համապատասխան թվային գործիքներ;
- Հավաքագրված տվյալների ճշտության, ամբողջականության և որակի վերահսկում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

.
Անհրաժեշտ որակավորումներ և փորձ
Դիմող թեկնածուները պետք է բավարարեն հետևյալ չափանիշներին․
- Առնվազն երեք տարվա փորձ սոցիոլոգիական կամ սոցիալական հարցումների իրականացման ոլորտում;
- Թվային տվյալների հավաքագրման գործիքների (օր.՝ KoboToolbox, ODK, SurveyCTO և այլն) օգտագործման փորձ;
- Տվյալների կառավարման, որակի վերահսկման և էթիկայի սկզբունքների խորքային ըմբռնում;
- Գյուղական, քաղաքային համայնքների, ինչպես նաև խոցելի խմբերի (կանայք, երիտասարդներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող և տեղահանված անձինք) հետ աշխատելու փորձ;
- Հաղորդակցման բարձր մակարդակ, թիմային և կազմակերպչական հմտություններ։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

.
Դիմելու կարգ
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն իրենց փաստաթղթերը մինչև 2025թ․ օգոստոսի 10-ը, (Երևանի ժամանակով)՝ ուղարկելով Լուսինե Ժամհարյանին հետևյալ էլ․ հասցեով՝ ******.**********@*********.***։
Ներկայացնել․
- Մանրամասն ինքնակենսագրական (CV)՝ նշելով առնվազն երկու նախկին գործատուների կամ պատվիրատուների հետադարձ կապի տվյալներ։

Դիմումների գնահատման չափանիշներ
Դիմումները կգնահատվեն հետևյալ սկզբունքներով․
- Համապատասխան փորձ և որակավորումներ – 70%
- Հղումների ստուգում – 30%

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

For more information about HEKS-EPER, please visit heks.ch