Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հարկային Հաշվառման Բաժնի Ղեկավար
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Atenk
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 11 ապրիլի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Աթենք ընկերությունն աշխատանքի է հրավիրում ղեկավարման զարգացած հմտություններով և ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրությունների գերազանց իմացությամբ հարկային մասնագետի՝ ընկերությունում Հարկային հաշվառման բաժնի ղեկավարի թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել հաշվապահական հաշվառման կազմակերպում և վարում ՀՀ Հարկային օրենսդրության և միջազգային ստանդարտներին համապատասխան;
- Կազմել և ներկայացոնել հարկային և վիճակագրական հաշվետվություններ համապատասխան կառույցներին;
- Ֆինանսական վիճակի և արդյուքների վերաբերյալ կազմել հաշվետվություններ և տրամադրել աուդիտորական եզրակացություն;
- Իրականացնել աշխատավարձի հաշվարկի, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, հիմնական միջոցների և ինքնարժեքի հաշվառման, եկամուտների և ծախսերի վերահսկում;
- Կոորդինացնել հաշվապահության թիմի աշխատանքները:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն;
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- ՀՀ հարկային օրենսգրքի գերազանց իմացություն;
- Հաշվետվություններ կազմելու գերազանց ունակություն;
- MS Excel և ՀԾ համակարգերի (ՀԾ-Ձեռնարկություն) գերազանց իմացություն, օլապ բանաձևերով աշխատելու կարողություն;
- Կազմակերպչական ու առաջնորդելու գերազանց հմտություններ;
- Զարգացած վերլուծական միտք և ժամանակի կառավարման հմտություններ;
- Հաղորդակցման էթիկա և բանակցելու ճկունություն;
- Մասնագիտական որակավորումների առկայությունը ցանկալի է:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են լրացնել օնլայն դիմում-հայտ հետևյալ հղումով՝ www.tinyurl.com/atenk-jobform կամ ուղարկել ինքնակենսագրական **@*****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հարկային Հաշվառման Բաժնի Ղեկավար»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Աթենք» ՍՊԸ հիմնադրվել է 1993 թ.: Ներկայումս կազմակերպությունը ներկայացնում է ավելի քան 150 ապրանքատեսակ: